Դավիթ Հարությունյանը բրիտանացի փորձագետի հետ քննարկել է ՀՀ աշխատանքային օրենսդրությանը վերաբերող մի շարք հարցեր

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսայի Իռլանդիայի Միացյալ թագավորության դեսպանատան աջակցությամբ Հայաստան ժամանած իրավագիտության պրոֆեսոր Ալըն Նիլին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քառօրյա աշխատանքային քննարկման առաջին հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ՀՀ ԱՆ իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանը, ՀՀ ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Քրիստիննե Գրիգորյանը և Նախարարության այլ աշխատակիցներ:

Հանդիպման ընթացքում նախարարը փորձագետի հետ քննարկել է ՀՀ աշխատանքային օրենսդրությանը վերաբերող մի շարք հարցեր, որոնք թույլ կտան կառուցելու ճկուն և հետևողական օրենսդրություն:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվելու աշխատանքային պայմանագրերի տեսակներին և դրանց նվազագույն պահանջներին, աշխատանքային և հանգստի ժամերին վերաբերող ճկուն կանոնակարգերի ապահովման միջազգային լավագույն փորձին, աշխատանքային վեճերի հարցերում վարչական, դատական կամ այլ մեխանիզմների կիրառմանը, ինչպես նաև աշխատանքային նորմերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի կարգավիճակին և լիազորություններին: