Ստեփանակերտում չճանաչված պետությունների հետպատերազմյան խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով է կազմակերպվել

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Հունիսի 12-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում կազմակերպվել է միջազգային գիտաժողով՝ «Նորակազմ (չճանաչված) պետությունները պատերազմից հետո. խնդիրներն ու դրանց լուծման ուղիները» թեմայով, հաղորդում է Արցախպրեսը։

Մինչ գիտաժողովը սկսելը՝ մասնակիցները թարմ ծաղիկներ են խոնարհել համալսարանի՝44֊օրյա պատերազմում զոհված ուսանողների հուշատախտակին: Միջազգային գիտաժողովի մասնակիցները այս օրը զոհված Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակը հարգել են 1 րոպե լռությամբ:

Միջազգային գիտաժողովները ավանդական երևույթ են Մեսրոպ Մաշտոց համալսարանում, սակայն այսօրվա միջոցառումը առանձնանում է նրանով, որ առաջինն է հետպատերազմյան շրջանում։

«Գիտաժողովը կնպաստի միասին մեր պետության առջև ծառացած խնդիրները վեր հանելուն, արժևորելուն և հնարավոր լուծումներ առաջարկելուն, ուստի ակնկալում ենք բոլորի ակտիվ մասնակցությունը քննարկումներին, որովհետև յուրաքանչյուրի կարծիքն այսօր շատ կարևոր է», – բացման խոսքով հանդես եկավ ՄՄՀ ռեկտոր, մ.գ.թ., ՄՄՀ պրոֆեսոր Դ.Ս.Գաբրիելյանը:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն իր խոսքում կրթությունն ու գիտելիքը համարեց այն կարևոր բաղադրիչները, որոնցով մենք կարող ենք ճանաչել տալ մեր երկիրը: «Գիտությունը սահմաններ չի ճանաչում և մեծ հաշվով աշխարհում բոլոր հաղթանակները, բոլոր հաջողությունները չափվում են գիտելիքով: Որտեղ կա պարտություն, այնտեղ կա գիտելիքի պակաս, և մեր պարտությունը պայմանավորված է եղել նախևառաջ կրթությամբ ու գիտությամբ», – ընդգծել է Լ. Ղարախանյանը: