Լեգենդներ են հորինել, թե ես, իբր, անկլավներ կամ տարածքներ էի տալիս․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

«Նոյեմբերի 9-ից հետո ամենաշատ շահարկված թեմաներից մեկը կապված էր Նոյեմբերյանի հետ, լեգենդներ էին հորինում, թե ես իբր թե ստորագրում էի թղթեր՝ անկլավ կամ ինչ-որ տարածքներ էի տալիս»,- այսօր Տավուշի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ասում էին, որ ինչ-որ մարդիկ եկան, վերջին պահին ձեռքիցս բռնեցին։ Դրանք բոլորը հեքիաթ են։ Այստեղ առնվազն երկու մարդ կա, ովքեր անձամբ ներկա են եղել բոլոր խոսակցություններին, ով ինչ էր ասում, ով էր ասում՝ պետք է ստորագրել, ով էր ասում՝ ոչ մի դեպքում չի կարելի ստորագրել, ոնց եղավ, որ էդ կետը մենք էդ փաստաթղթից հանեցինք։ Եվ էլի այլ դրվագներ մենք էդ փաստաթղթից հանեցինք»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև հավելեց, որ իր վրա է վերցրել պատասխանատվությունը և ստորագրել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը. «Պայքարել ենք մինչև այն կետը, երբ իմաստ ուներ պայքարել, այն պահին, երբ որ տեսել ենք, որ շարունակելը չունի հիմավորումներ, դադարեցրել ենք պրոցեսը»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: