Ալեքսեյ Նավալնիի մերձավոր Իվան Ժդանովի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել

Լուրեր

17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
Բոլորը

Ռուսաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնիի մերձավոր Իվան Ժդանովի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ժդանովը նույնպես հետախուզման մասին հրապարակում է արել «Ինստագրամում»՝ գրելով, որ չգիտի, թե ինչով է պայմանավորված այդ որոշումը։ Ժդանովը որպես տնօրեն ղեկավարել է Ալեքսեյ Նավալնիի կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, որը ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն և արգելվել, իսկ դրանից առաջ մտցվել է այն կազմակերպությունների ցուցակում, որն իրականացնում է օտարերկրյա գործակալի գործառույթ։

«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը ծայրահեղական ճանաչելուց երկու օր չանցած՝ իմ նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,- գրել է Ժդանովը։

Նա ենթադրություն է հայտնել, որ հետախուզումը կարող է կապված լինել «այն տասնյակ քրեական գործերով, որոնք հարուցվել են իր հանդեպ»։

«Թե դրանցից որ մեկով է հայտարարվել, դժվար է ասել։ Հենց նոր իմ փաստաբան Վլադիմիր Վորոնինին չեն թույլատրել ծանոթանալ ՔՕ 239 հոդվածով իմ դեմ հարուցված գործին»,- գրել է Նավալնիի մերձավորը։