ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են․ ՄԻՊ

Լուրեր

11.07.2026 | 23:11
Լինդա Նոսկովան՝ «Ուիմբլդոնի» չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 22:51
Էդուարդ Սպերցյանը գոլ է խփել «Ալ Ահլիում» նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 22:07
RAF. Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 19:59
Մի՛ վնասեք ծառերն ու բուսականությունը, մի՛ անհանգստացրեք վայրի կենդանիներին. ՇՄՆ-ի կոչը
11.07.2026 | 19:33
Երասխ գյուղի մոտ այրվել է կցորդով բեռնատար․ վարորդը հոսպիտալացվել է
11.07.2026 | 19:23
«Ճանապարհային ոստիկանության» անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ ՆԳՆ-ի զգուշացումը
11.07.2026 | 19:00
Ծաղրում, ասում էին՝ ինչ «Ոսկե ծիրան», կինո չունենք, այսօր աշխարհի 50 լավագույնների ցանկում ենք․Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 18:39
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կողքին. ԱԳ փոխնախարար
11.07.2026 | 18:14
Թրամփը հայտարարել է, որ հրահանգներ է թողել իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
11.07.2026 | 17:45
Apple-ը դատի է տվել OpenAI-ին՝ մեղադրելով ընկերությանը առևտրային գաղտնիքներ գողանալու մեջ
11.07.2026 | 17:13
Քննարկվել են ԲՏՃՄ կրթության զարգացման ուղղությամբ Հայաստան–ՅՈՒՆԵՍԿՕ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
11.07.2026 | 16:49
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
11.07.2026 | 16:26
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վստահելի գործընկերներից է. Խալեդ Էլ-Էնանի
11.07.2026 | 15:55
ԱԳՆ-ն Շենգենյան վիզայի տրամադրման խորհրդատվական տեսանյութ է հրապարակել
11.07.2026 | 15:32
Երևանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2021 թվականի հունիսի 10-ին (այսօր)` ժամը 16:30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը սկսել են կրակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի հարևանությամբ: Կրակոցները դադարել են միայն ժամը 19:30-ի սահմաններում

Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեր է ստացել նշված գյուղերից, և դրանք ստուգմամբ հաստատվել են: Անգամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ գյուղերի բնակիչների ահազանգերի ընթացքում լսվել են կրակոցներ:

Կրակոցները գյուղերում եղել են պարզ լսելի: Առավել ուժգին լսելի են եղել Կութ և Վերին Շորժա գյուղերի արոտավայրերում (սարատեղիներ):

ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի, ֆիզիկական անվտանգության, խաղաղ կյանքի և այլ կենսական իրավունքների համար:

Ակնհայտ է, որ ադրբեջանական կրակոցները, ՀՀ սահմանային բնակիչների կենդանիների գողությունները սոցիալական, այդ թվում` կենսական վնասներ են հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը: Պետք է հաշվի առնել նաև ՀՀ քաղաքացիական բնակիչներին` հովիվներին զենքի ցուցադրումով տրվող սպառնալիքները, հովիվներին քաշքշելը, խփելը, հայհոյանքը և այլն:

Սյս բոլոր դեպքերը հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի հավաքած ապացույցներով:

Ադրբեջանական այսօրվա կրակոցների փաստը հաստատել է նաև ՀՀ ՊՆ-ն: Դրանք դադարել են միայն ՀՀ զինված ուժերի կրակից հետո:

Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, որ ադրբեջանական զինված ծառայողները 2021թ. մայիսի 12-ից սկսած կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք` Գեղարքունիքի և Սյունիքի կողմից:

Նշված արարքները պետք է դիտարկել միասնական հանցավոր դիտավորության մեջ:

ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:

Այսօրվա միջադեպը ևս ակնհայտ ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերը խաթարում են մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անվտանգությունը և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները:

Ծանուցում` սարատեղի անվանում են այն վայրերը, որտեղ սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են քաղաքացիական բնակիչներ (նաև ընտանիքներով) և արոտավայրում արածեցնում իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին»: