Առանց Թուրքիայի ու Իրանի՝ Անդրկովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն անիրատեսական է․ Լավրով

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային ֆորումի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրներին, գրում է EurAsia Daily-ն:

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերել է հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Նա հավելել է, որ հաղորդակցությունների բացման հարցը մշտապես եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում, որը այս ողջ տարիներին զբաղվել է ղարաբաղյան հակամարտության խնդրով։

«Անիրատեսական կլինի հույս ունենալ, որ 3 երկիր պայմանավորվեն, իսկ թե ինչ է մտածում Թուրքիան, ինչ է մտածում Իրանը, իբրև թե, միևնույնն է»,- ասել է նա։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի կարծիքով՝ նման հարցերը հնարավոր չէ լուծել՝ առանց հաշվի առնելու տարածաշրջանին հարևան երկրների շահերը։

Լավրովը նաև Հարավային Կովկասը ծայրաստիճան կարևոր տարածաշրջան է անվանել, որտեղով անցնում են ռազմավարական ուղիները հյուսիսից-հարավ, արևելքից-արևմուտք, և չպետք է մտածել այն մասին, թե ում ներգրավել, իսկ ում՝ ոչ, անհրաժեշտ է մտածել՝ ինչպես կառուցել նման հարաբերությունները։

Տաթև Ֆռանգյան