Թուրքիայի և Սիրիայի հետախուզական ծառայությունները համագործակցում են. Milliyet

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Թուրքական «Milliyet» պարբերականի լրագրող Սերփիլ Չեվիքջանը վերլուծական հոդված է հրապարակել, որտեղ առաջ է քաշում այն պնդումը, որ Թուրքիայի և Սիրիայի կառավարական ուժերի հետախուզական ծառայությունները արդեն երկար ժամանակ է համագործակցության մեջ են։

Չեվիքջանը իր պնդման  համար հիմք է համարում Աֆրինում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակը  Իբրահիմ Քալինի հայտարարությունը, առ այն որ «Թուրքիան կարող է ուղղակի և միջնորդավորված կապեր  ստեղծել Սիրիայում գործող  ուժերի հետ »։

Հեղինակի խոսքերով՝ Սիրիայի կառավարական ուժերի հետ  կապեր ստեղծելուն կողմ է նաև Թուրքիայի քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըջդարօղլուն։՚ Վերջինս նույնպես իրազեկված է Սիրիայի և Թուրքիայի հետախուզական ծառայությունների համագործակցությունից։

Այդ համագործակցության արդյունքներից է Թուրքիայի կողմից անվտանգության գոտի հայտարարված Իդլիբ քաղաքում  դիտորդական կետերի ստեղծումը։

Մյուս արդյունքներից է այն, որ Աֆրինում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողություն սկսելուց հետո Սիրիայի օդային տարածքը բացվեց Թուրքիայի օդուժի համար։ 

Ըստ հոդվածագրի՝ վերոնշյալ համագործակցության շրջանակներն են.

1. Սիրիայի քրդական ուժերին չօժանդակելը և ընդհանրապես ահաբեկչական գործունեության կանխումը:

2. «Իսլամական պետություն»  (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը:

3. Սիրիայի ժողովրդի դեմ ճնշմանը վերջ դնելը:

4. Գաղթը կանխելու համար միջոցներ ձեռնարկելը:

Անդրադառնալով,  Սիրիայի կառավարական ուժերի կողմից Աֆրին մտնելուն, Չեվիքջանը գրում է.
«Սիրիայի քրդերը ասում են Սիրիայի նախագահ Ասադին, Թուրքիայի փոխարեն դու արի Աֆրին, իշխանությունը քեզ կտանք։ Ու հայտարարի, որ այստեղ  PKK չկա, տարածքը իմ իշխանության տակ է »։