30 տարի ապրեցինք ինքնախաբեությամբ․ մեկ անգամ հաղթեցինք՝ վստահ լինելով, որ մշտապես հաղթելու ենք․ Նորայր Նորիկյան

Լուրեր

17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Արդար Հայաստան» կուսակցության քարոզարշավն այսօր՝ հունիսի 8-ին, մեկնարկել է Արագածոտնի մարզի Վարդենուտ համայնքում։ Կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը, անդրադառնալով անվտանգային հարցերին, նշեց, որ Հայաստանում առաջնային են անվտանգության, բանակի վերազինման, պաշտպանական խաթարված համակարգի վերականգնման խնդիրները։

«Եթե չկարողանանք ինքնապաշտպանական համակարգ կայացնել՝ լուրջ խնդրի առաջ կկանգնենք, 30 տարի ապրեցինք ինքնախաբեությամբ, մեկ անգամ հաղթեցինք՝ վստահ լինելով, որ մշտապես հաղթելու ենք ու կորցրինք մեր հայրենիքի զգալի մասը։ Մենք կվերականգնենք բանակի մարտունակությունը․ ուրիշ տարբերակ չկա»,- ընդգծեց Նորիկյանը։

Նա կարծում է՝ որևէ մեկը չի խոսում Հայկական բանակի մասին, իսկ ուժեղ բանակ ունենալու համար, նախ պետք է ունենալ տնտեսություն և արդյունաբերություն։

«Ինձ համար հասկանալի չէ, թե արտաքին քաղաքականության կոնցեպտը որն է, չգիտենք՝ ում հետ ինչ լեզվով ենք խոսում»,- ասաց կուսակցության նախագահը։

Վարդենուտի բնակչի հարցին, թե խորհրդարան մտնելուն պես ինչ խնդիրներ են լուծելու, Նորիկյանն առանձնացրեց մի քանիսը․ «Գույքագրել պետության և հանրության խնդիրները, մտնել համայնքներ և հարցնել՝ ի՞նչ խնդիրներ են առկա, կառաջարկենք նաև դրանց լուծման ժամանակացույց, որովհետև չենք կարող բոլորը միանգամից լուծել»։

Անդրադառնալով համայնքներում առկա խնդիրներին՝ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահն ընդգծեց, որ գյուղի կյանքը պատկերացնում է հետևյալ կերպ․ «Լինեն սրճարաններ, երեխաների համար խաղահրապարակներ, մանկապարտեզներ, կենցաղային պայմաններ: Քաղաքացին պետք է վերադառնա գյուղ, եթե այդ խնդիրը առաջիկա 30-40 տարիների ընթացքում չկարողանանք լուծել՝ լավ արդյունք չենք ունենա»։

Ըստ նրա՝ պետության ռազմավարական խնդիրը պետք է լինի գյուղացուն ոռոգման ջրով ապահովելը։