Պետությունը ծնկի բերելու Քոչարյանի, Վանեցյանի, Սերժի քայլերը որևէ արդյունքի չեն բերելու․ Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
08.06.2021 | 14:54Երկիրը երկիր է, երբ առնվազն երկու ուղղություն ապահովագրված են՝ բանակ և արդարադատություն. Մենք ոչ մեկն ունենք, ոչ մյուսը: Այսօր Աշտարակ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» նախընտրական ցուցակի 1-ին տեղը զբաղեցնող Արման Բաբաջանյանը՝ հիշեցնելով, որ ԱԺ-ում պայքարել է դատաիրավական համակարգում վերափոխումների համար:
«Երկրի իրավական քաղաքականությունն ամբողջությամբ ձախողված է, անվտանգության համակարգն ամբողջությամբ ջախջախված է»,- նկատեց Բաբաջանյանը:
«Պետությունը ծնկի բերելու՝ Քոչարյանի, Վանեցյանի, Սերժի քայլերը որևէ արդյունքի չեն բերելու»,- ընդգծեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ ընտրողներն իրենց քվեներով պետք է ապտակեն նրանց՝ հասկացնելով, որ հայրենիքի հետ այդպես չեն վարվում:
Մանրամասները՝ տեսանյութում: