Ճիշտ չէ, որ պատերազմը հնարավոր չէր հաղթել․ կոպիտ սխալները մեզ հասցրին պարտության․ Յուրի Խաչատուրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
31.07.2026 | 11:21
Կյանքից հեռացել է աշխարհի չեմպիոն Ֆրանկո Բարեզին
31.07.2026 | 11:15
Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:11
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա․ հարվածներ են հասցվել Վոլգոգրադի և Թաթարստանի պահեստներին
31.07.2026 | 10:54
Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը
31.07.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման հարցում պատմական համաձայնություն է ձեռք բերվել
31.07.2026 | 10:36
Դոլարն ու եվրոն արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 31-ի դրությամբ
31.07.2026 | 10:22
Մոսկվան հայտարարում է, թե «ՌԴ-ն իրավունք ունի ՀՀ-ից փոխհատուցում պահանջել» երկաթուղու հետ կապված պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում
31.07.2026 | 10:14
Ջոն Սթոունզը` «Ինտերի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախյան վերջին պատերազմում տարած պարտության գլխավոր պատճառն այն է, որ ՀՀ զինված ուժերն այդպես էլ չբերվեց լիարժեք մարտական պատրաստության։ Գորիսում «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ նման հայտարարություն արեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ – գնդապետ Յուրի Խաչատուրովը։

«Եթե պաշտպանության բանակը բերվեր լիարժեք մարտական պատրաստության, զբաղեցներ բոլոր սահմանները, դիրքերը, բոլոր զորքերը տեղակայվեին, զորանոցներում մարդիկ չէին լինի, այգիներում տեխնիկա չէր լինի, պատերազմի սկիզբը բոլորովին այլ կլիներ», – ասաց Խաչատուրովը:

Գեներալի խոսքով` սխալ էր նաև Լելե Թեփեի ուղղությամբ ձեռնարկած հակահարվածը։ Մեկ այլ բացթողում էր առաջին բանակային կորպուսի գործարկումը ռազմական գործողությունների առաջին իսկ օրերից։ Նրա կարծիքով` այն պետք է պահվեր որպես պահեստային ուժ։

Խաչատուրովը հերքեց ներկայիս իշխանությունների այն թեզը, թե պատերազմի ելքը պարտությունն էր, որը նախապես կանխորոշված էր։

«Ճիշտ չէ, որ պատերազմը հնարավոր չէր հաղթել․ կոպիտ սխալները մեզ հասցրին պարտության»,- ընդգծեց Խաչատուրովը:

Նրա խոսքով`վերջին 3 տարիներին թուլացած բանակը նույնիսկ կարող էր պատերազմում հաղթանակ տանել կամ վատագույն դեպքում կանգնեցնել պատերազմը, բայց ոչ ՀՀ պետական սահմաններին այսքան մոտ։

Մանրամասները՝ տեսանյութում: