Իմ սիրելի հայեր, դուրս եկեք անտարբերության մահաբեր թմբիրից․ Սերժ Սարգսյան

Լուրեր

31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
31.07.2026 | 14:39
Քաղհասարակության մի մասը դարձել է կառավարության ապոլոգիստը․ Կարեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:30
Այն ուժերը, որոնք անցել են խորհրդարան, շատ խոցելի են, իշխող ուժը օգտագործելու է դա․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ սա սովորական ընտրություն չէ: Այս անգամ  ընտրությունը պետություն ունենալ-չունենալու միջև է: Այս ընտրությունը հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է, անկախ պետություն չունեցող ժողովուրդներին միանալու կամ դրանից խուսափելու ևս մեկ կամ նույսնիկ վերջին շանս ստանալու համար է: Ես չեմ ուզում, որ իմ թոռները իրենց տանը Արարատի նկարի կողքին պատից կախեն Տաթևի վանքի կամ Սևանա լճի պատկերները որպես կորուսյալ հայրենիքի ևս մի հատված մի մասին պատմող հուշ»,- այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:

«Սիրելի թիմակիցներ, նախորդ 3 տարիներին ՀՀԿ-ն անցամ 2018-ի քավարանով, քաղաքական հետապնդումների միջով, դարձավ ատելության խոսքի թիրախ, ամեն կերպ փորձ արվեց մեզ լռեցնելու, բայց մենք չլռեցինք ու չընկրկեցինք: Իմ ու իմ թիկամիցների համար հեշտ է ասել՝ մենք զգուշացնում էինք, կանխատեսել էին, բայց դրանք արդեն անօգուտ խոսքեր են: Այդ խոսերը հետ չեն բերելու ոչ մեր 5 հազար զոհվածներին, ոչ էլ Արցախի կորսված 75 տոկոսը:

Ո՞ւմ մտքով կանցներ, որ հայրենի հողի համար իրենց կյանքը տված մեր հերոսները այդ նույն հողում խաղաղ ու հավերժ ննջելու հնարավորություն անգամ չեն ունենալու: Հայաստանն այս դավաճանների պատճառով կորցրել է իր դաշնակիցների և գործընկերների հարգանքն ու վստահությունը: Այս պոպուլիստ ու անբարո իշխանությունը լավագույնս ջանացել է միայն մի հարցում, որ մենք ազգովի բզկտվենք,  թուլանանք, պարտվենք պատերազմում և դատապարտվենք դանդաղ մահվան: Հիմա հենց այդ վիճակում ենք:

Առաջիկա ընտրությունները մահը հաղթելու և վեր հառնելու հնարավորություն են: Այս օրերին նկատում ենք, որ փորձ է արվում քաղաքական օրակարգը սխալ ուղղությամբ տանել: Ես երբեք չեմ եղել սև-սպիտակի կամ կործանարար այլ ջրբաժանների կողմնակից: Իմ գործունեությամբ միշտ փորձել են համերաշխություն ու միասնականություն ապահովել մեր երկրի ներսում: Մեր խնդիրը երկրում ներհասարակական համերաշխություն հաստատելը և բևեռացումների ճանապարհը փակելն է: Չկա երկու բևեռ, այս դասը բոլորը պետք է սովորած լինեն: Մի կողմում կա դավաճան կապիտուլյանտ իր սպասարկուներով, մյուս կողմում ժողովուրդ և առողջ քաղաքական դաշտի առաջատար ուժեր: Մեր նպատակը ոչ թե հերթական բևեռացման ու պառակտումների տանելն է, այլ բոլորի հաղթանակով կապիտուլյանտների իշխանությանը ջախջախիչ պարտության մատները»,- նշեց Սարգսյանը:

Նա նաև կոչ արեց իր բնորոշմամբ՝ մոլորության մեջ գտնվող հայրենաիցներին. «Իմ սիրելի՛ հայեր, դուրս եկեք անտարբերության մահաբեր ու կործանարար թմբիրից»:

Մանրամասները՝ տեսանյութում: