12 օր ընտրողներին համոզելու համար․ քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ներառյալ

Լուրեր

17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:56
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք
17.09.2026 | 12:53
Կարո՞ղ եք բացատրել՝ համայնքային անձրևաջրերի հարցով ինչո՞ւ են զեկուցում 102-րդ բազային․ Բաղդասարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:45
Ամենօրյա մարմնավաճառություն՝ «պարտքը» մարելու համար․ թրաֆիքինգի գործով դատապարտվածից շուրջ 130 մլն դրամ և 4 ավտոմեքենա կբռնագանձվի
17.09.2026 | 12:39
«ШОС էլ կգնանք, Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, Ստամբուլ էլ կգնանք, եթե դա բխում ա մեր շահից»․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:35
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հունիսի 7-ին մեկնարկեց 2021 թվականի հունիս 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզարշավը, որը տևելու է 12 օր և կավարտվի քվեարկության օրվանից մեկ օր առաջ՝ 18․06․2021-ին՝ ժամը 24։00-ին։

Մինչ ընտրական բուն պրոցեսը թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցությունները կարող են հայտնել ինքնաբացարկի մասին և դիմում ներկայացնել մինչև 10․06․2021 թ․։

Ընտրության հնարավորություն ունեցող մարդիկ ցուցակներին կարող են ծանոթանալ www.police.am հասցեով, որոնք տեղադրվում են ըստ ընտրական տեղամասերի և հասանելի են դառնում քվեարկությունից 7 օր առաջ՝ 13․06․2021 թ․։

Նախընտրական քարոզարշավից հետո՝ 19․06․2021 թ․ հայտարարվում է «լռության օր»։ ՀՀ ընտրական օրենսգրքի 4-րդ գլխի 18-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` քվեարկության և նրան նախորդող օրը նախընտրական ցանկացած քարոզչություն, այդ թվում լրատվամիջոցներով, արգելվում է:

Քվեարկությունը սկսվելու է 20․06․2021 թ․ ժամը 08։00-ից և ավարտվելու է 20․06․2021 թ․ 20։00 ներառյալ։

Քվեարկության նախնական արդյունքները ամփոփվում, արձանագրությամբ վավերացվում և հրապարակվում են քվեարկության ավարտից 24 ժամ հետո, իսկ ընտրությունների վերջնական արդյունքները ամփոփվելու և որոշումներն ընդունվելու են քվեարկությունից 7 օր հետո՝ 27․06․2021 թ․։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունսի 20-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցում է 22 կուսակցություն և 4 դաշինք։

Մերի Մանուկյան