ՃՈ-ն պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 23 տրանսպորտային միջոց, որոնցից 13-ի ղեկին եղել են անչափահասներ
Հասարակություն
04.06.2021 | 15:04«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։
«Ժամը 13.00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 23 տրանսպորտային միջոց, որոնցից 13-ի ղեկին եղել են անչափահասներ։
Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում: