Որպես Տավուշի սահման դիտարկում եմ այն գիծը, որտեղ կանգնած են մեր զինվորները. Հայկ Չոբանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Որևէ ժամանակ իմ դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ չի փոխվելու. Տավուշի մարզի սահման ասելով՝ «դե ֆակտո» դիտարկում եմ այն սահմանը, այն գիծը, որտեղ կանգնած են մեր զինվորները։ Որպես քաղաքացու և որպես նախարարի՝ ի պարտականությունն է՝ ջանք չխնայել, որպեսզի այդ «դե ֆակտո» ստատուս քվոն որևէ կերպ չխախտվի ի վնաս Հայաստանի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասնին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր գնահատմամբ՝ Տավուշում կա՞ն «ադրբեջանական անկլավներ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը կարծիք էր հայտնել, թե ՀՀ-ում կան «ադրբեջանական անկլավներ»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ եթե սահմանազատման-սահմանագծման հանձնաժողով ստեղծվի, չի բացառվում, որ «ադրբեջանական անկլավների» վերադարձի հարց քննարկվի, Հայկ Չոբանյանը նշեց․ «Առանց ուժեղ տնտեսության չենք կարող ունենալ ուժեղ ԶՈՒ և անվտանգության համակարգ։ Նման շտապ խնդիր ունենք, ռիսկերն առանձին հաղթահարման ճանապարհներ չունենք։ Այն պահին, երբ կլինենք այնքան ուժեղ, որ թշնամին չկարողանա մտնել սահման, դա կլինի մեր ռիսկի ապահովումը։ Մենք մեծ ծավալի ու շտապ աշխատանք ունենք անելու՝ երկրի սուվերենությունն ու սահմանային անվտանգությունն ապահովելու համար»։

Չոբանյանը հավելեց, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որ ստեղծված իրավիճակը պատերազմի չվերածվի:

Մանրամասները՝ տեսանյութում: