Մեր առաջարկությունն է՝ բարձրացնել համալսարանական անկախությունը՝ հնարավորինս բեռնաթափելով բյուրոկրատիան. Լևոն Մկրտչյան

Լուրեր

15.11.2024 | 17:08
ԱՄՆ-ն ամեն շաբաթ զենք կուղարկի Ուկրաինա
15.11.2024 | 16:59
Աբխազիայում ցուցարարները պոկել են խորհրդարանի շենքի պատուհանների ճաղավանդակներն ու ներխուժել շենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 16:57
Լատվիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն բուլղար մրցավարները
15.11.2024 | 16:46
Ղազախական ընկերությունները ՌԴ-ի համար սարքեր են գնել արևմտյան երկրներից, որոնք օգտագործվել են ՌԷՊ միջոցների ստեղծման համար
15.11.2024 | 16:37
Դուք պալատական հեղաշրջում կազմակերպեցիք ԼՂ-ում. Արթուր Հովհաննիսյանն՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 16:28
ՀԴԲ-ն ձերբակալել է սեպտեմբերի 11-ի նմանությամբ ահաբեկչություն ծրագրած տղամարդու
15.11.2024 | 16:21
Հաստատվել է Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը
15.11.2024 | 16:17
ՀՀ փոխվարչապետերն ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին
15.11.2024 | 16:09
Գրետա Թունբերգի մասնակցությամբ ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ «Stop Greenwashing Genocide!». ՈՒՂԻՂ
15.11.2024 | 16:07
Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ տղամարդը կրակոցներ է արձակել
15.11.2024 | 15:58
Ազնի՛վ եղեք, ասեք՝ կա շրջաբերական, էս մղձավանջը կվերջանա, ամեն անգամ ասելու եմ․ Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 15:55
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ գյուղատնտեսության նախարարին
15.11.2024 | 15:51
Երեկ էս ամբիոնից Փաշինյանը փորձեց սպանել մեր անկախությունը․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 15:42
«Դրա համար նորմալ ծրագիր առաջարկեիք», «Ծրագիրը նորմալ է»․ Ժամակոչյանը՝ Գեղամ Ստեփանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 15:35
Հետախուզական ծառայությունը նոր լիազորություն կունենա, Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հարգելի պատգամավորներ և գործընկերներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել այս լսումները կազմակերպելու համար: Իմ երախտագիտությունն եմ հայտնում ոչ միայն ներկաներին, այլ նաև մեր հասարակության այն հատվածին,  որը շատ ակտիվ մասնակցություն ունի օրինագծի քննարկմանը, քանի որ իսկապես համակարգային փոփոխություններ ենթադրող օրենքի նախագիծ է ներկայացվելու Ազգային ժողովի քննարկմանը: Մինչև խոսքիս բովանդակային մասին անցնելը՝ ցանկանում եմ փոքր պատմական էքսկուրս անել: 1998 թվականին ես պատիվ եմ ունեցել խորհրդարանում ներկայացնել  «Կրթության մասին» ՀՀ օրենքը, որը մինչ այդ  մեր երկիրը չուներ: Շատ լավ հիշում եմ քննարկումների այդ շրջանը. իսկապես օրենքը շատ երկարատև քննարկվեց, հնչեցին քննադատություններ, քանի որ այդ պահին Աժ-ում բավականին բարդ իրավիճակ էր՝ ընդդիմությունը մոտավորապես 70 տեղ ուներ:  Ես հիշում եմ իմ հանդիպումը երջանկահիշատակ պարոն Եգորյանի հետ, երբ մենք այն քննարկեցինք սկզբունքային կարևոր մի հարցադրմամբ՝ Հայաստանին կրթության մասին օրենք անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Այդ լարված քաղաքական իրավիճակում օրենքն անցավ, եթե չեմ սխալվում, առանց դեմի, կամ 2-3 ձեռնպահով, որովհետև կարողացանք դահլիճում համախոհություն ստեղծել այն իմաստով, որ երկրին անհրաժեշտ է նման փաստաթուղթ, քանի որ համակարգը պետք է զարգանա: Օրենքը, իհարկե, բացթողումներ ուներ և տարիների ընթացքում այն անընդհատ կատարելագործվել է:

Այս օրենքի նախագիծը ներկայացնելիս ևս դոգմատիկ փաստաթղթի հավակնություն չունենք: Բնական է, որ դեռ լինելու են  քննարկումներ, և հետագայում ևս կյանքի քննության լույսի ներքո հնարավոր է, որ ցանկացած օրենք ենթարկվի որոշակի փոփոխությունների: Այս իմաստով բոլորիս խնդիրն է  քննարկել՝ անհրաժեշտությու՞ն է այսօր  «Բարձրագույն կրթության մասին»  օրենք ունենալը և որքանո՞վ է դա պայմանավորված ոլորտի զարգացման հեռանկարով: Սա առաջին խնդիրն է, իսկ երկրորդը՝ ինչպիսի՞ օրենքի նախագիծ ենք ցանկանում հաստատել և ի՞նչ խնդիրներ պետք է լուծի այդ օրենքը: Եթե փորձելու ենք հասարակությանը համոզել, որ բարձրագույն  կրթության ոլորտի հիմնախնդիրներն  այս օրենքով լուծվելու են և բոլոր հարցերի պատասխանները մենք որոնելու ենք այս օրենքի մեջ, ապա, բնականաբար, դա  ճիշտ ճանապարհ չէ: Օրենքը, իմ խորին համոզմամբ, պետք է նախևառաջ չխոչընդոտի զարգացմանը. սա առաջին կարևոր նախապայմանն է: Այսինքն՝ պետք է որևէ առողջ նախաձեռնություն, զարգացման միտում ունեցող ծրագիր Հայաստանում չխոչընդոտվի այն պատճառաբանությամբ, որ օրենքը թույլ չի տալիս: Եվ երկրորդ՝ օրենքը պետք է նպաստի զարգացմանը: Այս պահին ցանկանում եմ անդրադառնալ մեր առջև կանգնած մարտահրավերին:

Բարձրագույն կրթության ոլորտն այդ իմաստով առանձնահատուկ է. մենք ունենք մոտավորապես 51 տոկոս ընդգրկվածություն բարձրագույն կրթական համակարգում: Այս տվյալով մենք եվրոպական չափանիշների ստորին սանդղակում ենք: Մեր բարձրագույն կրթական համակարգը, եթե հաշվի առնենք ֆինանսական ռեսուրսները պետությունից, մասնավոր վճարումներից, դրամաշնորհներից և այլն, տարվա ընթացքում ստանում է այնքան ֆինանսավորում, որքան, ասենք, ամերիկյան բուհերի մեկ ֆակուլտետը: Եվ այս պայմաններում մեր կրթական համակարգը ընդհանուր առմամբ կատարում է իր առջև դրված խնդիրը և կարողանում է  պահպանել կարևոր ուղենիշները: Բայց խնդիրն այն է, որ աշխարհում փոփոխությունների ամենամեծ մարտահրավերն  ընկնում է բարձրագույն կրթության և գիտության հատվածի վրա: Ըստ փորձագետների՝ մասնագիտությունների մեծ մասը, որոնք այսօր դասավանդվում են, 4-5 տարի հետո կարող են այլևս գոյություն չունենալ: Եվ այս իմաստով վերջերս Լոնդոնի կրթական համաժողովում շատ բարձր և լուրջ պահանջներ են դրվել  բարձրագույն կրթական համակարգի վրա: Նախ՝ պետք է հնարավորինս ճկունություն ապահովել համակարգի համար, որովհետև պարզ չէ, թե  աշխարհում 4-5 տարի հետո ինչ հիմնական զարգացումներ ու գործընթացներ են լինելու, հետևաբար կրթական համակարգը պետք է պատրաստ լինի դիմագրավել նոր մարտահրավերներին և կարողանա  ձևավորել հասարակության գիտակրթական ճաշակը՝ նոր ժամանակաշրջանին համապատասխան: Սա նշանակում է, որ ցանկացած օրենսդրական նախաձեռնության պետք է մոտենալ հեռանկարային իմաստով: Համարյա բոլոր հիմնական ուղղորդիչներն այսօր աշխարհում աշխատում են մինչև 2030-2040 թվականների ուղեգծի վրա: Եվ, օրինակ, հայտնի սկզբունքը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձևակերպել էր՝ Կրթություն բոլորի համար, ներկայումս փոխվել է որակի ուղղությամբ: Կրթության որակ ասելով՝  հասկանում ենք կրթության շարժունություն, ճկունություն և ընդունակություն՝ աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխություններին  արագ արձագանքելու և առաջնորդելու համար:  Եվ սա մեծ պատասխանատվություն է դնում օրենքի նախագծի առջև, այսինքն՝ մենք ոչ միայն պետք է պայմաններ ստեղծենք այսօրվա համակարգի զարգացման համար, այլ նաև նայենք առնվազն 4-5 տարվա կտրվածքով, որպեսզի այն չխոչընդոտի մեր հասարակության սրընթաց զարգացմանը: Դրա համար մենք գնացինք երկու ճանապարհով. առաջին՝ շուրջ երեք տարի օրենքի նախագիծը քննարկվեց հասարակական դաշտում՝ ռեկտորների խորհուրդ, համալսարանական խորհրդակցություններ և այլն, և երկրորդ՝ օրենքի շուրջ ձևավորվեց  դոնոր կազմակերպությունների, նախևառաջ՝ Եվրամիության աջակցության մթնոլորտ: Բացի այդ, օրենքի շրջագծում ՅՈՒՆԵՍԿՕ-ն իրականացրեց Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի ախտորոշումը: Այսինքն՝ փաստաթղթային իմաստով օրենքը լավ նախապատրաստվել է և անցել նաև փորձաքննություն: Վերջին փուլում, երբ օրենքը փորձեցինք ներկայացնել հասարակությանը, խնդրեցինք Համաշխարհային բանկին  դրամաշնորհ տրամադրել ոչ Հայաստանի քվոտաներից, որի շրջանակում աշխարհի լավագույն փորձագետները՝ ռեկտորներ, տարբեր երկրներում բարեփոխումներ իրականացրած անձինք,  մինչև հիմա աշխատում են մեզ հետ և մշակում նաև համալսարանական բարեփոխումների քարտեզը, որը պետք է իրականացնել երեք տարվա ընթացքում: Օրենքի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն նախատեսում է շատ կարևոր մի շրջափուլ՝ երեք տարվա անցումային շրջան,  որն անհրաժեշտ է, որպեսզի համակարգը կատարի լուրջ բարեփոխումներ: Եվ այդ ընթացքում մենք պետք է լինենք համալսարանների կողքին և աջակցենք նրանց ֆինանսական և մարդկային ռեսուրսների տեսանկյունից: Դրա համար  այսօր աշխատում ենք դոնոր կազմակերպությունների հետ, որպեսզի օրենքի կիրառման ընթացքում կարողանանք իսկապես անհրաժեշտ ռեսուրս կենտրոնացնել՝  այս փոփոխությունները իրականացնելու համար: Նշեմ, որ այսօր մասնագիտական կրթության և գիտության դաշտում ունենք բավականին վտանգավոր իրավիճակ: Նախ՝ կառավարման համակարգում ձևավորված ցանցը կարիք ունի արմատական բարեփոխման: Ինստիտուցիոնալ հաստատությունների և նրանց ներկայացվածության  և բաշխման  խնդիրը Հայաստանում  բավականին տխուր պատկեր  է  իրենից ներկայացնում: Բազմիցս նշել ենք՝  63 ուսումնական հաստատություններում սովորում է մոտավորապես 87-88 հազար ուսանող, որից շուրջ 80 հազարը՝  պետական 27 բուհերում և դրանց մասնաճյուղերում, որը եվրոպական մի համալսարանի ուսանողության թվաքանակ է: Այսինքն՝  ինստիտուցիոնալ  համակարգը  և  դրանում ուսանողների  ներգրավվածությունը միջազգային և, ընդհանրապես, որակի իմաստով որևէ  քննադատության չի  դիմանում: Սա  առաջին խնդիրն է, երկրորդը՝  որակի  հարցն է: Անդրադառնալով ձեռքբերումներին՝ նշեմ, որ, այնուհանդերձ, մեր երկրում  կարողացել  ենք  անցնել  Բոլոնիայի  գործընթացի  բոլոր  փուլերը և ունենք ամբողջապես ձևավորված եվրոպական քաղաքակրթական  դաշտ, որտեղ մտնում է նաև Ռուսաստանը, քանի որ այն ևս Բոլոնիայի  գործընթացի  անդամ երկիր է և նույն ստանդարտների մեջ է: Այսինքն՝  եվրոպական քաղաքակրթական  դաշտում այսօր ունենք ընթեռնելի, ճանաչելի համակարգ՝ կրեդիտային համակարգ, բուհերի վերջնարդյունքեր և այլն: Բացի այդ, այս  ընթացքում  մենք  անցել  ենք  ֆինանսավորման  որոշակի համակարգի, բայց  խնդիր ունենք  որակի  առումով: Վերջինիս  վերաբերյալ դժգոհությունները կարելի է  բաժանել ըստ հասարակության շերտերի: Հիմնական խնդիրը հետևյալն է՝ ինչքանով է  կրթական  համակարգը  կապված աշխատաշուկայի հետ և որքանով է տվյալ  կրթական հաստատությունը հավատարիմ իր առաքելությանը, այսինքն՝  ինչու է  ստեղծված համալսարանը. էական չէ՝ մասնավորի կողմից է այն ստեղծված, թե պետության: Տվյալ համալսարանի առաքելությունը, օրինակ, մարզի սոցիալ-տնտեսական  կարիքների սպասարկո՞ւմն է, հանրապետության առջև կանգնած  խնդիրների լուծու՞մը, թե՞ միջազգային մակարդակի արդյունքի ձևավորումը: Իհարկե, ըստ մասնագիտությունների կարող են լինել տարբեր խնդիրներ, սակայն  բարձրագույն կրթության յուրահատկությունը նաև նրանում է, որ այն իրավունք  չունի  միայն հետևել շուկայի թելադրանքին, հատկապես  այնպիսի երկրներում,  որտեղ  այն ձևավորված չէ: Այսինքն՝ եթե մենք կարողանանք որոշակի մասնագիտությունների ուղղությամբ, հատկապես  բնագիտության, ապահովել  բարձր որակ և դնենք որակական լուրջ հայտանիշներ, ապա վստահաբար այն ամբողջությամբ կնպաստի նոր շուկաների ձևավորմանը Հայաստանի Հանրապետությունում: Այս իմաստով որոշ տարերային զարգացման պատճառով, երբ բուհերն իրենց ֆինանսական ռեսուրսները հայթայթելու այլ ելք չեն գտել, քան ուսանողական վարձավճարները,  մենք կանգնել ենք մեկ այլ՝ ավելի մեծ վտանգի առջև. այն է՝  մասնագիտական  կրթության խիստ հումանիտարացում, երբ բակալավրի մակարդակում 70 տոկոսը  հումանիտար մասնագիտություններ են: Եվ եթե  մնացած 30 տոկոսի մեջ ներառենք նաև ՏՏ հատվածը, ապա կտեսնենք, որ գիտությունը գրեթե ներկայացված չէ բարձրագույն կրթության ոլորտում: Ոչ պետական համակարգը ևս գիտության մեջ առանձնապես ներկայացվածություն չունի: Այսինքն՝ այսօր մեր երկրում ունենք բնագիտության պահպանման խնդիր, որի շղթան հասնում է մինչև  դպրոց: Գիտության մեջ մյուս մարտահրավերը հետևյալն է՝  եթե մի երկրում գիտության մեջ ներգրավված 35-55 տարեկան մասնագետները 6 տոկոս են կազմում, իսկ 65 տարեկանից բարձրերը՝ 36 տոկոս, ապա մենք խնդիր ունենք: Այսինքն՝ սերունդների շարունակականությունը, փոխանցելիությունը սկսում է խզվել: Համակարգի բոլոր կորերը, որ 7-8 տարի առաջ հիմնականում  գտնվում էին 65 տարեկանի տիրույթում, այսօր տեղափոխվել են 75 տարեկանի տիրույթ: Գիտության և կրթության համակարգում երբեք չի կարելի թույլ տալ տարիքների բախում և հակամարտություն. դա վտանգավոր է հասարակության համար: Ավագ սերունդը պարտավոր է ապահովել իր մասնագիտության շարունակականությունը: Եթե համալսարանական ամբիոնների 30 տոկոսը 65 տարեկանից բարձր տարիքի անձինք են ղեկավարում, և մարդը, ով արդեն դառնում է 45 տարեկան և այլևս երիտասարդ չէ, հասկանում է, որ ինքն  որևէ շանս չունի լաբորատորիայի կամ ամբիոնի վարիչ դառնալու, նա իր մասնագիտական կարողությունները մեկ այլ տեղ է ներդնում: Եվ հաճախ ներդնում են Հայաստանից դուրս: Այդ պատճառով Ազգային ժողովի պատգամավորներին կոչ եմ անում՝ պատասխանատվությամբ նայել այս թվերին: Իհարկե, աշխարհում շատ երկրներ կան, որոնք  գիտություն  չունեն և ապրում են, օրինակ, սպասարկման ոլորտով, տարբեր ուղղություններով: Ես կարծում եմ՝ մենք չենք կարող նման բան թույլ տալ, որովհետև չենք կարողանալու հետագա սերունդներին պատասխանել, թե ինչու կորցրեցինք 70-80 տարի կուտակված գիտական հզոր պոտենցիալը: Այս ամբիոնից ելույթ ունեցող գիտնականներին ու դասախոսներին խնդրում եմ պատասխանել հարցին, թե ինչու 20-30 տարի լինելով ամբիոնի վարիչ՝ չեն դաստիարակել իրենց փոխարինող սերունդ: Սրանք հարցադրումներ են, որոնց պետք է բոլորս պատասխանենք:

Երկրորդ հատվածը բարձրագույն կրթության կառավարման համակարգի արմատական, հայեցակարգային փոփոխությունն է: Մենք պետք է կարողանանք Հայաստանը դիտել իբրև մեկ գիտակրթական տարածք և բացել ՀՀ բուհերի դռները ուսանողների և դասախոսների շարժունության համար: Ուսանողը պետք է կարողանա հավաքել իր կրեդիտները՝ ազատ շրջագայելով ոչ միայն ուսումնական հաստատություններում, այլ գիտական ինստիտուտներում և բիզնես ընկերություններում: Բուհ-գիտություն-բիզնես եռանկյունին հավասարաչափ իրավունքներով իրավաբանական անձի կարգավիճակը պահպանող ազատ հաստատությունների ազատ համագործակցություն է: Օրենքը նաև հնարավորություն է ստեղծում իսկապես գալ ուսանողակենտրոն քաղաքականություն՝ սահմանելով հստակ չափանիշ. բուհի առաքելություն, այնուհետև ուսանողի և դասախոսի ազատ շրջագայություն: Բայց դրա համար հարկավոր է համալսարանական անկախություն և ինքնավարություն: Աշխարհում կան երկրներ, որտեղ համալսարանական ինքնավարությունը ամրագրված է սահմանադրության մեջ, օրինակ՝ Իտալիայում:

Մեր առաջարկությունը հետևյալն է՝ բարձրացնել համալսարանական անկախությունը՝ հնարավորինս բեռնաթափելով բյուրոկրատիան: Բայց այդ անկախությունը նրանք միայն պետությունից չէ, որ պետք է ստանան, այդ անկախությունը պետք է իջեցվի մինչև ֆակուլտետի և ամբիոնի մակարդակ: Այսինքն՝ կառավարման համակարգը պիտի փոխվի նաև բուհերի ներսում: Մեր առաջարկած նոր մոդելի հիմքում դրված է կրեդիտների սկզբունքը, որը ուսանողը  կարող է հավաքել բարձրագույն կրթության երեք աստիճաններում՝ բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում՝ համաձայն իր իսկ կողմից կազմված գրաֆիկի: Խնդիրը հետևյալն է՝ կա տարվա համար նախատեսված նվազագույն և առավելագույն կրեդիտների քանակ: Բակալավրիական կրթության դեպքում այդ կրեդիտները ուսանողը full time ուսուցման համակարգում կարող է հավաքել 4-6 տարվա ընթացքում կամ եթե նա անցնում է ավելի երկարատև ռեժիմի՝  Part-time-ի, ապա իր կրթությունը կարող է ստանալ մինչև 8 տարվա ընթացքում. ուսանողն այս ընթացքում կարող է աշխատել և միաժամանակ սովորել: Այս մեխանիզմը ենթադրում է նաև վճարման համակարգի փոփոխություն, քանի որ այս դեպքում պետք է գնահատել յուրաքանչյուր մոդուլի և կրեդիտի արժեքը: Եթե ուսանողը կորոշի, որ ինքը պետք է ուսումն ավարտի, օրինակ, 6 տարվա ընթացքում, նա նաև կկարողանա հաշվարկել, թե որքան պետք է վճարի տարվա կտրվածքով: Ամենակարևորը՝ հիմնավորապես հրաժարվելու ենք վերաքննությունների ներկա համակարգից. եթե ուսանողը չի հանձնել որևէ քննություն, նա այդ առարկայի մոդուլը կարող է ստանալ հաջորդ տարի: Մյուս կարևոր փոփոխությունը կրթության նոր աստիճանի՝ նախաբակալավրիատի ներմուծումն է, որը կա բազմաթիվ երկրներում: Այն հնարավորություն է ընձեռում սովորողին ստանալ «մասնագիտական բակալավրիատ», որն ենթադրում է միջին մասնագիտական կրթություն, գումարած մեկից մեկուկես տարվա բակալավրիական կրթություն՝ խորացված նախաբակալավրիատի մասնագիտացմամբ: Փոփոխություն է կատարվել նաև բարձրագույն կրթության երրորդ աստիճանում՝ ասպիրանտուրայում, որտեղ կա  կրթական և գիտական հատված:

Նախագծով բալանսավորվել է նաև ռեկտոր–համալսարանական խորհուրդ–գիտական խորհուրդ եռանկյունու գործունեությունը՝ հակակշիռների մեխանիզմների ստեղծմամբ: Գիտական խորհուրդը հիմնականում ակադեմիական հատվածի պատասխանատուն է, համալսարանական խորհուրդը՝ մարմին է, որը զբաղված է բուհի զարգացման քաղաքականությամբ, բյուջեով, ընթացիկ և գլոբալ հարցերի լուծմամբ, և ռեկտորը, որին վերապահված է գործադիր իշխանությունը:

Ամփոփելով ուզում եմ նշել, որ նախագիծը խաղի նոր կանոններ է սահմանում բարձրագույն կրթության համակարգի համար: Ամփոփելով ուզում եմ նշել, որ նախագիծը խաղի նոր կանոններ է սահմանում բարձրագույն կրթության համակարգի համար: Շատ կարևոր են հատկապես անցումային դրույթները. ոիստի ակնկալում ենք ռեկտորների աջակցությունը: