Հայաստանը Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր է նախաստորագրել
Տնտեսություն
22.02.2018 | 17:57Փետրվարի 19-22-ը Երևանում տեղի են ունեցել «Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի շուրջ բանակցություններ, ինչի արդյունքում համաձայնագիրը նախաստորագրվել է:
Հայկական և իրաքյան կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել համաձայնագրի ստորագրման գործընթացը հնարավորինս արագ կազմակերպելու ուղղությամբ: