ՀՀ-ն հրաժարվում է իրականացնել քրեական հետապնդում, որի հետևանքով խոչընդոտվում են «Երկիր Ծիրանիի», ԶԼՄ-ների գործունեությունը և կանանց իրավունքները. Զ. Փոստանջյան

Լուրեր

17.12.2025 | 21:10
ՌԴ-ի ներգրավումը Թրամփի ուղուն՝ գեոպոլիտիկ բախման կբերի․ փորձում է խոչընդոտել նախագծի իրականացմանը․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:56
ՔՊ-ում կռիվ է ընկել․ ինտրիգներ՝ ընտրական ցուցակի ձևավորման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:49
Մանվել Գրիգորյանի սանիկը՝ Շիրակի մարզպե՞տ․ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին տեղեկություններ են շրջանառվում
17.12.2025 | 20:36
Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
17.12.2025 | 20:23
Նազիկ Ավդալյան․ Քաղաքականությամբ զբաղվելու նպատակ չունեմ
17.12.2025 | 20:11
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Զապորոժիեի բնակելի շենքերին. վիրավորել է  26 մարդ
17.12.2025 | 20:00
Եթե ընդդիմությունը ՌԴ-ի երգն է երգում, այո՛, թիրախավորվելու է իբրև հիբրիդային սպառնալիք․ Էդգար Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 19:47
«5 տարի առաջ եմ գնացել բժշկի»․ հարցում Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 19:45
Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ճանապարհներին 19:35-ի դրությամբ
17.12.2025 | 19:29
«Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիրը ՀՀ նախագահին է ներկայացրել նոր սմարթ քաղաքի կառուցման հայեցակարգի վերաբերյալ իր տեսլականը
17.12.2025 | 19:14
Աստղաձորի տներից մեկում հրդեհ է բռնկվել
17.12.2025 | 19:00
Փաշինյանի իշխանությունը հուղարկավորում է ժողովրդավարությունը․ ՀՀ-ն դարձրել են դեմոկրատիայի պանթեոն․ Լարիսա Ալավերդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 18:50
Սուրեն Պապիկյանի հրամանով տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ
17.12.2025 | 18:36
«Պետությունը պետք է լինի գերագույն արժեք». ինչո՞ւ են փոխվել պատմության դասագրքերի շեշտադրումները
17.12.2025 | 18:25
ԱԱԾ-ն վարչապե՞տ, թե՞ քաղաքացի Փաշինյանի հորդորով է հոգևորականներին խնդրել զեղչել կաթողիկոսի անունը
Բոլորը

«Երկիր Ծիրանի» կուսակցության  նախագահ Զարուհի Փոստանջյանի դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ-ում մի շարք երկրների դեսպանների: Դիմում-բողոքը՝ ստորև:

Հայաստանի Հանրապետությունում ՝

 

Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան

պարոն Պյոտր Սվիտալսկուն

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան

պարոն Ռիչարդ  Միլսին

 

Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  

պարոն Ժոնաթան Լաքոտին

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

պարոն Մաթիաս Քիսլերին

 

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության

արտակարգ և լիազոր դեսպան

 տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին

 

Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

պարոն Ջովաննի Ռիչուլլիին

 

Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

պարոն Եժի Մարեկ Նովակովսկիին

 

Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

տիկին Նաֆսիկա Նենսի Եվա Վրաիլային

 

Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան

պարոն Լուկաս Գասսերին

 

Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիեվային

 

Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

պարոն Էրիկաս Պետրիկասին

 

Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար

պարոն Մարտին Ֆրեդրիկսոնին

 

 

Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

պարոն Պետր Միկիսկային

 

Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

պարոն Սորին Վասիլեին

 

Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

պարոն Գիորգի Սագանելիձեին

 

 

 

Ելից 159/02

22.02.2018թ.

 

 

 

ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ

 

 

2018 թվականի փետրվարի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնից Զարուհի Փոստանջյանը ստացել է երկու գրություն, որով հայտնում են հետևյալը.

  • ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով հարուցվել է թիվ 13171818 քրեական գործը:
  • 13171818 քրեական գործը ընդունվել է վարույթ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների բաժնի կողմից:
  • 13171818 քրեական գործի շրջանակում 2018 թվականի փետրվարի 22-ին Զարուհի Փոստանջյանին ծանուցագրով հրավիրում են որպես վկա հարցաքննության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների բաժին ավագ քննիչ Է.Հ.Հովհաննիսյանի մոտ:

 

Ակնհայտ է, որ ՀՀ իրավապահ մարմինները դրսևորում են հովանավորչություն Տարոն Մարգարյանին և նրա Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակի անդամների նկատմամբ` երբ որակում են նրանց արարքները որպես խուլիգանություն և ծեծ:

 

Մինչդեռ Երևանի ավագանին, որը տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմին է, նրա անդամները՝ իշխանության ներկայացուցիչներ, հետևաբար՝ տվյալ անդամների նկատմամբ բռնության գործադրումը, նրանց  կարծիքը` քաղաքական դիրքորոշումը արտահայտելը և ազատ տեղաշարժվելը արգելելը, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ սեքսուալ գործողություն իրականացնելը, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին նիստերի դահլիճից բռնությամբ առևանգելը, նրանց նկատմամբ հոգեբանական ճնշում իրականացնելու նպատակով, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների աշխատանքային իրերը դահլիճից հանելը, Մարինա Խաչատրյանի հեռախոսը խլելը և կոտրելը, հոգեբուժարանից բուժակներ կանչելը և այդ բուժակների հերթապահելը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների թիկունքում ընդմիջման ու նիստի ընթացքում  և լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելը՝ որակելը որպես ծեծ և խուլիգանություն և մասնավոր մեղադրանքի հիմքով քրեական հետապնդում իրականացնելը, հանրային մեղադրանքի տիրույթում գտնվող քրեական գործով բացահայտ մատնանշում են, որ ՀՀ իրավապահ մարմինները հրաժարվում են իրականացնել իրենց վերապահված ուղղակի (պոզիտիվ) պարտականությունները:

 

Սույն որոշումները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է իրականացնել քրեական հետապնդում, որի հետևանքով խոչընդոտվում են «Երկիր Ծիրանի» կուսակցության, լրատվամիջոցների գործունեությունը և կանանց իրավունքները: Ինչն իր հերթին հանգեցրել է Երևանի քաղաքապետարանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարման՝ շարունակական բնույթ կրող իրողության:

 

Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ Երևանի ավագանու 13 փետրվարի 2018 թվական հերթական նիստի ժամանակ Տարոն Մարգարյանի, նրա աշխատակազմի և Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության անդամների կողմից իրականացված գործողություններին.

 

  • Ճիշտ գնահատական չտալը ըստ ներքոնշյալի` ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 131՝ Մարդուն առևանգելը, Հոդված 139` Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, Հոդված 143` Քաղաքացիների իրավահավասարության խախտելը, Հոդված 161` Կուսակցության գործունեությանը խոչընդոտելը, Հոդված 164` Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, Հոդված 308` Պաշտոնական լիազորությունների չարաշահումը, Հոդված 309.1՝ Խոշտանգումը, Հոդված 316` Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը,
  • ՀՀ քրեական օրենսգրքի վերը թվարկված հոդվածներով քրեական հետապնդում չիրականացնելը,

 

խախտել են Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հետևյալ հիմնարար իրավունքները և ազատությունները:

 

Հայաստանի Հանրապետությունը, ստանձնելով միջազգային պարտականություններ, խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) մի շարք հոդվածներ:

 

Այսպես, Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված` մարդու իրավունքները հարգելու պարտականությունը ոտնահարվել է:

 

Հանրահայտ փաստերը` Երևանի ավագանու 13 փետրվարի 2018 թվական նիստի ընթացքում նկարագրված բռնությունները, որոնք լուսաբանվել են լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչների և սոցիալական ցանցերի օգտատերերի միջոցով, և որոնք դատապարտվել են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից, պատշաճ պաշտոնական արձագանքի չեն արժանացել:

 

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ձախողել է իրականացնել իր պարտավորությունները՝ ոտնահարելով մարդու իրավունքները հարգելու պարտականությունը: Խախտվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածը` խոշտանգումների արգելումը, 5-րդ հոդվածը` ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, 10-րդ հոդվածը` արտահայտվելու ազատության իրավունք և 14-րդ հոդվածը` խտրականությունից զերծ լինելու իրավունք:

 

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ սեքսուալ գործողություն իրականացնելը խախտել է Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնությունների և ընտանեկան բռնությունների կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին (Ստամբուլյան կոնվենցիա):

 

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դիմում է ժողովրդավարության ջատագով Հայաստանի Հանրապետությունում գործող  դեսպաններին և ուշադրություն հրավիրում քաղաքական դիրքորոշման հետապնդման և կանանց դեմ բռնության  շարունակական բնույթ կրող իրողությանը և հայցում միջոցների ձեռնարկում՝ պատասխանատվության կանչելու Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ նրանց կողմից միջազգային պարտականություններից հրաժարվելու վերաբերյալ:

 

Բողոքի առնչությամբ համացանցային հրապարակումներ՝

 

https://www.facebook.com/azatutyun/videos/1821305157914853/

https://www.azatutyun.am/a/29050664.html

https://youtu.be/Md52DfrZANY

 

 

Զարուհի Փոստանջյան

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

 

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար