Չնայած, որ Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ բռնությունները հեռարձակվել էին ուղիղ եթերով, քրգործը կարճվել է բավարար ապացույցների բացակայության հիմնավորմամբ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

2017 թվականի մայիսի 14-ին Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 39/1 հասցեում տեղակայված Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ընտրակեղծարարության վերաբերյալ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և իր դուստր ու վստահված անձ` «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Լիլիթ Դրամփյանը հաղորդում էին ներկայացրել հանցագործության մասին:

Հարուցված քրեական գործի (որի շրջանակներում Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը ճանաչվել էին որպես տուժողներ) նախաքննությունն ավարտվել էր քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման ընդունմամբ՝ բավարար ապացույցների բացակայության հիմնավորմամբ, չնայած նրան, որ Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի նկատմամբ բռնությունները և ապօրինությունները հեռարձակվել էին ուղիղ եթերով: Դեռ ավելին՝ չնայած որ քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը վերացրել է քրեական գործը կարճելու մասին որոշումը և այն լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձրել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը, այնուամենայնիվ` վերջինս կայացրել է քրեական գործը կարճելու մասին որոշում՝ բավարար ապացույցների բացակայության հիմնավորմամբ: Սույն որոշումը Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը բողոքարկել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, որի արդյունքում կայացվել է որոշում՝ բողոքը մերժելու մասին:

Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման ընդունմամբ՝ բավարար ապացույցների բացակայության հիմնավորմամբ, իրավապահ մարմինները հերթական անգամ հովանավորում և կոծկում են Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ)` սովորական դարձած ապօրինությունները: Ապօրինության քողարկումով` խախտվել են Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի հիմնարար իրավունքները և ազատությունները՝ նախատեսված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի մի շարք (1-ին, 3-րդ, 5-րդ, 14-րդ,) հոդվածներով:

2018 թվականի փետրվարի 21-ին Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը դիմել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` բողոքարկելով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը (կից ներկայացվում է Բողոքը):

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 14-ին ՀՀԿ-ի իշխանազավթումը նորից ապահովող ոստիկանները, բացահայտ ապօրինի հրամանի ներքո, փորձում էին

բերման ենթարկել Ազգային ժողովի պատգամավորի (առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ), ով նաև հանդիսանում էր Երևանի քաղաքապետի թեկնածու և «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և ի պաշտոնե ահազանգել էր ոստիկանություն` կատարվող հանցագործության մասին:

Մինչդեռ ոստիկանները բռնություններ և ֆիզիկական ուժ կիրառեցին Զարուհի Փոստանջյանի և նրա դուստր ու վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, պատճառեցին մարմնական բազմաթիվ վնասվածքներ՝ ընդհուպ մինչև Լիլիթ Դրամփյանին գլխուղեղի ցնցում պատճառելը, ապա առևանգեցին Լիլիթ Դրամփյանին: