Ադրբեջանը հաշվել է ՌԴ-ի ատամները․ գիտի՝ Պուտինը լարող քայլերի չի գնա, դողում է Բաքվի հետ հարաբերության վրա․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ

-Սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկով է հանդես եկել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ինչպես գիտեք՝ ԱԽ նիստում հնչած նրա այդ կոչն ուղղված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ՌԴ-ին: Ի դեպ՝ դրանից հետո հրաժարական տվեց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարը: Արդյո՞ք անակնկալ էր նրա հրաժարականը:

-Հաշվի առնելով այն, որ մի քանի օր առաջ տեղեկություններ եղան Արա Այվազյանի հրաժարականի մասին, որոնք հերքվեցին, բայց համոզիչ հերքում չեղավ: Մեծ հաշվով՝ կարելի է ասել, որ նրա հրաժարականն այնքան էլ անսպասելի չէր, և կար տպավորություն, թե արտգործնախարարություն-վարչապետ միջակայքում կան որոշակի խնդիրներ, դա արտահայտվեց նաև Փաշինյանի՝ խորհրդարանի ելույթում, երբ նա անդրադարձավ ԱԳՆ-ին, երբ ԱԳՆ-ից հայտնել էին, որ իրենք տեղյակ չեն գաղտնազերծված փաստաթղթից, որը հրապարակել էր Միքայել Մինասյանը: Նկատելի էր կոմունիկացիոն խնդիրը վարչապետի և ԱԳ նախարարության միջև:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի առաջարկին, ապա այն հարաբերական առաջարկ է: Փաշինյանը փորձում է շատ սահմանափակ կարողությունների շրջանակում գտնել լուծումներ, որոնք մի կողմից՝ կթուլացնեն լարվածությունը կամ կկանխարգելեն միջադեպերի ծավալման ռիսկը, ինչը նաև ներքաղաքական խնդիրներ է առաջ բերում Փաշինյանի համար՝ բացի Հայաստանի համար անվտանգային խնդիրներից, մյուս կողմից՝ կարծես թե փորձում է ձևակերպել մի գաղափար, որ բացի ՌԴ-ից՝ նաև ԵԱՀԿ խմբի մյուս երկու համանախագահները ներգրավված կլինեն խնդիրների լուծման գործում: Սա, բացի սահմանային կոնկրետ հատվածի խնդիրը լուծելու առաջարկից, նաև տողատակում նպատակ կարող է ունենալ գործնականում աշխուժացնել Մինսկի խմբի համանախագահությանը՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանն այս հարցում հակառակ կարծիքն ունի: Առանցքային է այն, թե ինչպես է վերաբերվելու Ռուսաստանը, Ռուսաստանի հետ համաձայնեցվա՞ծ էր, արդյոք, այս գաղափարը, ՌԴ-ն ընդառաջելո՞ւ է, թե՞ խանգարելու է: Մենք գիտենք, որ Մինսկի խմբի համանախագահության հանդեպ հարաբերական վերաբերմունք ունի ՌԴ-ն: Ռուսաստանի համար այս ձևաչափի չեղարկումը հետաքրքրություն չի ներկայացնում, քանի որ այն Թուրքիայի նկատմամբ քաղաքական, դիվանագիտական, ռազմավարական առավելություն է տալիս ՌԴ-ին: Հարցն այն է, թե ինչպիսի պայմանավորվածություններ կլինեն համանախագահների միջև…

-Արևմուտքից որոշ արձագանքներ կան, բայց մինչ այդ փորձենք Ռուսաստանի դիրքորոշումը հասկանալ… ՌԴ-ն առաջարկում է սահմանազատման հանձնաժողով ստեղծել. այս առաջարկը և դիտորդների տեղակայման վերաբերյալ Փաշինյանի առաջարկն իրար հակասո՞ղ են:

-Կարող են լինել հակասող, բայց, միևնույն ժամանակ, կարող են լինել նաև փոխլրացնող՝ կախված նրանից, թե ինչ խնդիրներ ունի Ռուսաստանը և որքանով է կարողանում կառավարել իրավիճակը, և որքանով է կարողանում կառավարել Ադրբեջանի հետ իր հարաբերությունները: Սրանից է կախված՝ Ռուսաստանը շահագրգռված կլինի՞, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան ակտիվանան և օգնեն իրեն, թե՞ հակառակը։ Մի բան կարող է հուսադրող լինել. ձեռք է բերվել Բայդեն-Պուտին հանդիպման պայմանավորվածություն Ժնևում, պայմանավորվածության հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ կողմերն ունեն համաձայնության գալու տրամադրվածություն, թե որքանով կներառվի Կովկասի խնդիրը. սա հարց է որի պատասխանը կստանանք հունիսի 16-ի հանդիպումից հետո: Հատկանշական հանգամանք է այն, որ Պուտին-Բայդեն հանդիպման օրը Էրդողանն այց է կատարելու Շուշի: Կարծում եմ՝ Թուրքիան մտավախություն ունի, որ Պուտինը կարող է Բայդենի հետ պայմանավորվածություն ձեռք բերել, որի արդյունքում Թուրքիան կկորցնի որոշակի խաղի հնարավորությունը Կովկասում, մյուս կողմից՝ սա ազդակ էր Պուտինին, հիշեցում, որ կա ռուս-թուրքական պայմանավորվածություններ Կովկասը կառավարելու վերաբերյալ հետպատերազմյան իրավիճակում: Այսօր Շուշին նոր ռուս-թուրքական սահմանն է, և Էրոդղանը, այցելելով Շուշի, Պուտինին հիշեցնում է այդ նոր սահմանի մասին:

Հայաստանում շատ է քննարկվում հարցը, թե կարո՞ղ էր սահմանային այսպիսի լարում տեղի ունենալ՝ չունենալով Ռուսաստանի համաձայնությունը… Հակված եմ մտածելու, որ Ռուսաստանն ունի խնդիրներ միանձնյա կառավարելու տեսանկյունից, Ռուսաստանը մտածում է, որ ինչ-ինչ խնդիրներ կարող է լուծել միայն Թուրքիայի միջոցով և Թուրքիային հանդուրժում է այստեղ: Եթե Ադրբեջանը գնում է այս սադրանքներին, ի՞նչ պետք է անի Ռուսաստանը:

-Դե այստեղ ռազմաբազա ունի, կարող է գործի դնել:

-Ռուսաստանը դողում է Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա, և Ադրբեջանը դա շատ լավ պատկերացնում է՝ առավել ևս ունենալով Թուրքիայի աջակցությունը: Ադրբեջանը հաշվել է Ռուսաստանի ատամներն այս տարածաշրջանում և շատ լավ հասկանում է, թե մինչև ուր կարելի է Ռուսաստանի դեմ խաղալ, և որ սահմանից պետք չէ անցնել, որը կնշանակի կարմիր գիծ անցնել, և Ռուսաստանը կարող է ավելի կոշտ արձագանքել: Այս ամենը ադրբեջանցիները շատ լավ չափել են՝ Էրդողանի հետ միասին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան