Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանն այցելել Ղարաբաղ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ղարաբաղ կատարած այցն ամենևին էլ պատահական չէր:
Քոչարյանը ինֆորմացված է, որ Ղարաբաղի իշխանական վերնախավում ևս լուռ դժգոհություն կա նախագահ Սերժ Սարգսյանից: Քոչարյանը համոզված է, որ այդ դժգոհությունը մի պահի կարող է այնպիսի կրիտիկական դրսևորում ստանալ, որը իրեն կրկին կբերի իշխանության:
Ի վերջո, այսօրվա իշխանական էլիտան թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում չի փոխվել, և Քոչարյանը համոզված է, որ այդ էլիտան իրեն ավելի կոմֆորտ է զգացել իր, քան Սերժ Սարգսյանի իշխանության օրոք:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: