Մի կենտրոնացեք միայն բնակարանաշինության վրա. վարչապետը՝ կառուցապատող ընկերություններին

Լուրեր

10.04.2026 | 18:49
Գազամատակարարման դադարեցում՝ Արդվի, Մղարթ և Արևածագ բնակավայրերում
10.04.2026 | 18:37
18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը փոխելու միջնորդությունը դատախազը մերժել է
10.04.2026 | 18:34
Բաքուն հերքում է․ Ադրբեջանից Պարսից ծոցի երկրների ուղղությամբ հրթիռների արձակման մասին տեղեկությունները կեղծ են
10.04.2026 | 18:25
Իտալիայի հավաքականը ժամանակավոր մարզիչ է նշանակել
10.04.2026 | 18:20
Շիրակում ավտովթարի 6 զոհերից 2-ը երեխաներ են // Զուրաբյանը՝ «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի մասին․ ԼՈՒՐԵՐ
10.04.2026 | 18:13
Հսկիչները կավելանան ավտոբուսներում․ Ավինյանի դժգոհությունից հետո քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել
10.04.2026 | 18:02
Վենսը Իրանին զգուշացրել է՝ չփորձել խաղալ ԱՄՆ-ի հետ
10.04.2026 | 17:53
«Յուվենտուսը» նոր պայմանագիր կնքեց Լուչանո Սպալետիի հետ
10.04.2026 | 17:47
Գալուզինն ու Արսենյանը երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքն են քննարկել
10.04.2026 | 17:38
Գաբալայում քննարկում է անցկացվում ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 17:31
Վլադիկավկազում հրավառության տեխնիկայի պահեստում պայթյուն է տեղի ունեցել. զոհեր և վիրավորներ կան
10.04.2026 | 17:22
Քննարկվել են կիսահաղորդիչների, ռոբոտատեխնիկայի և արհեստական բանականության զարգացման պետական ծրագրերը
10.04.2026 | 17:10
Բրիտանիայի վարչապետը պատմել է, որ համաշխարհային առաջնորդները WhatsApp խմբեր ունեն՝ կարևոր հարցերը  քննարկելու համար
10.04.2026 | 16:59
Ուկրաինական ուժերը Պարսից ծոցի երկրներում իրանական ԱԹՍ-ներ են խոցել․ Զելենսկի
10.04.2026 | 16:50
Այնթապում գողացված դրամապանակի քարտից 114 հազար դրամ է կանխիկացվել, կասկածյալը ձերբակալվել է
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ կառավարությունում կայացած խորհրդակցությանը քննարկվել են կառուցապատման թույլտվության ընթացակարգերի պարզեցմանն ու շինարարության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են կառուցապատող և շինարարարական ընկերությունների և համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է շինարարության ոլորտի զարգացումը ու նման պարբերական հանդիպումների ձևաչափով պատրաստ է քննարկել առկա խնդիրների լուծմանը և բիզնես ծրագրերի խթանմանը միտված առաջարկությունները:

Կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ոլորտի օրենսդրական և գնագոյացման նորմատիվային դաշտերի բարելավմանը, հարկային վարչարարության պարզեցմանը, կադաստրային ընթացակարգերի հստակեցմանը և մի շարք այլ ուղղությունների: 
Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ մեկ շաբաթվա ընթացքում կառուցապատողների հետ մանրամասն քննարկել բարձրացված խնդիրների հնարավոր լուծումները, իսկ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ ամփոփել քննարկումների արդյունքները և զեկուցել իրեն: Վարչապետ Կարեն Կարապետյանը նաև ընդգծել է, որ շինարարության ոլորտի հետ առնչվող պետական մարմինների աշխատանքում իրականացվող բարեփոխումները և նրանց կողմից ներկայացվող առաջարկությունները միտված են այս բնագավառի զարգացման խթանմանը: «Բոլոր առաջարկությունները մենք դիտարկում ենք օրինապաշտ հարկատուի վրա ազդեցության տեսանկյունից. եթե կոնկրետ փոփոխությունը էֆեկտիվ է լինելու ոչ օրինապաշտ հարկատուին հարկային դաշտ բերելու առումով, բայց օրինապաշտ հարկատուն դրանից տուժելու է, այդ առաջարկը մերժվում է՝ անկախ դրա հրապուրիչ լինելուց», -ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը կառուցապատողների և շինարարների ուշադրությունը հրավիրել է նաև մարզերում զբոսաշրջային ու ենթակառուցվածքների ոլորտներում զարգացման հնարավորությունների վրա. «Ես կարծում եմ, որ մենք կառուցապատման մեջ (ոչ միայն քաղաքաշինություն, բնակարանաշինություն) ունենալու ենք բավական հետաքրքիր դաշտեր, որոնք լցնելու խնդիր է լինելու. դրանք հյուրանոցներն են, զբոսաշրջային ենթակառուցվածքները: Ջերմուկում, Ծաղկաձորում մենք շատ հետաքրքիր իրավիճակ ունենք: Օրինակ, Ջերմուկի դեպքում՝ հյուրանոցները կառուցում են, ինչը ֆանտաստիկ ծանր բիզնես է, շատ երկար վերադարձվող փող, այդտեղ փողը ներդնում են, ենթակառուցվածքային որևէ բան չենք սարքում, որը 2 տարվա մեջ հետ է վերադարձվում: Ուշադրություն դարձրեք Վանաձորի վրա, Գյումրու վրա. մինչև դեկտեմբերի 7-ը Գյումրու կենտրոնը, հրապարակը, հարակից փողոցը, ամեն ինչը բերում ենք շատ լավ վիճակի: Մենք իրականում այդպիսի բիզնեսներ ունենք, որոնց մուլտիպլիկատիվ էֆեկտը շատ է: Մի կենտրոնացեք միայն բնակարանաշինության վրա»: