Տիգրան Ավինյանի անձնական որոշումն է չլինել ցուցակում․ Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս պահին ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու որևէ քննարկում չկա: Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Հուսանք՝ նման առիթ չի լինի, և պատկան գերատեսչություններն իրենց ջանքերի առավելագույնն են գործադրում, որպեսզի նման իրավիճակ չլինի»,- նշեց Մակունցը: Նրա խոսքով՝ այս պահին բոլորը պետք է իրենց լիազորությունների և ազդեցության գոտում հնարավորինս կայուն պահեն իրավիճակը, որ ՀՀ-ն խնդիրներից զերծ մնա:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն անդրադարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Արտակ Մանուկյանի հայտարարություններին, որ առաջիկա ընտրություններում նրանք չեն լինելու ՔՊ ցուցակում:

«Նիկոլայ Բաղդասարյանն ու Արտակ Մանուկյանը որոշել են չընդգրկվել ցուցակում: Հարգում եմ իրենց որոշումը, իրենք մեր շատ արժեքավոր, լավ գործընկերներն են: Չգիտեմ՝ հետագայում ինչպես կլինի, բայց նրանք թիմի անդամ են»,- ասաց Մակունցը՝ հավելելով, որ «Իմ քայլը» խմբակցությունից կլինեն նաև այլ մարդիկ, որ չեն ընդգրկվի ՔՊ ցուցակում, այդ թվում՝ նաև Հայկ Մարությանը:

Մակունցը նաև հաստատեց լուրերը, որ ՔՊ ցուցակում չեն լինի նաև փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Պարոն Ավինյանի անձնական որոշմամբ ինքը չի ընտրվել ՔՊ նախընտրական ցուցակում, կարծում եմ՝ նույնը նաև պարոն Մարությանի պարագայում է»:

Մանրամասները՝ տեսանյութում: