Իրանը պատրաստ է ցանկացած դերակատարություն ունենալ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար․ Զարիֆ

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

Տարածաշրջանային այցով Բաքվում գտնվող Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպման ժամանակ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած դերակատարություն ունենալ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ իրանցի պաշտոնյան օգտագործել է «ադրբեջանական հողերի ազատագրում» արտահայտությունը։

«Մենք հավատում ենք, որ Դուք պատմական դերակատարություն եք ունեցել «ադրբեջանական հողերի ազատագրման» հարցում և շնորհավորում ենք Ձեզ։ Իսկ հիմա կարող եք պատմական դեր ունենալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում, և մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ՝ Հայաստանի հետ խաղաղության հասնելու ցանկություն հայտնելու համար: Դա շատ կարևոր է, և մենք պատրաստ ենք ցանկացած դերակատարություն ունենալ՝ դրան հասնելու, ինչպես նաև «ազատագրված» տարածքների վերակառուցման և վերականգնման գործում»,- հայտարարել է Զարիֆը:

Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարը մայիսի 26-ին կայցելի Հայաստան։

Տաթև Ֆռանգյան