Արցախում հայտնաբերվել և վնասազերծվել է հակատանկային 6 ական, թնդանոթի 2 արկ, BM-21 տեսակի 15 հրթիռ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը. 2021 թվականի մայիսի17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 790 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նշված ժամանակահատվածում հանրապետության տարածքում նվազել է հրդեհի մասին դեպքերը:

Ստացված 8 կանչից 5-ը գրանցվել է չոր խոտածածկ տարածքներում մեկը՝ տրանսպորտում, մեկը վագոն-տնակում, ևս մեկը՝ բնակելի տան խոհանոցում:

Հրդեհի դեպքերից ոչ ոք չի տուժել: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է հրդեհավտանգ շրջանում ցուցաբերել զգոնություն: Զենք-զինամթերքի հայտնաբերման մասով շաբաթվա ընթացքում գրանցվել է 45 կանչ: ԱԻՊԾ սակրավորները, ռուս գործընկերների, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպության ջոկատների հետ, ռազմամթերքի հայտնաբերման ուղղությամբ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացնում բոլոր շրջաններում:

Մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ծառայության սակրավորական խմբերը Արցախի տարածքից հայտնաբերել և վնասազերծել են հակատանկային 6 ական, թնդանոթի 2 արկ, BM-21 տեսակի 15 հրթիռ, հակահետևակային 1 և ականանետի 6 ական, 1 հատ գնդիկաբեկորային ավիառումբ, նռնականետի 1 ական և ձեռքի 6 նռնակ:

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված՝ Արցախում ակտիվացել է սողունների շարժը: Ծառայության 911 ահազանգման կենտրոնում օձի հայտնաբերման 7 դեպք է արձանագրվել: Ջրամատակարարման, հիվանդի տեղափոխման դռան կամ վերելակի բացման, ինչպես նաև այլ տեխնիկական ու կենցաղային օգնության նպատակով, քաղաքացիների կողմից գրանցվել է 41կանչ: Ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք է գրանցվել Մարտունու շրջանում: Շրջանային ԱԻ բաժնի փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխել բուժհաստատություն: