Հովիկ Աբրահամյանի բարեկամները հրաժեշտ են տալիս ՊԵԿ-ին. «Հրապարակ»

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով՝ Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին օրերս հրաժեշտ է տվել Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրը՝ Վարդան Մամիկոնյանը, որն անհիշելի ժամանակներից հարկայինում էր աշխատում։ Արգամիչի «գահընկեց» արվելուց հետո սպասվում էր, որ նրա մերձավորներն արագ «կհետեւեն» նրան, եւ անգամ զարմանում էին, որ նրանք շարունակում են աշխատել։ Փաստորեն, մի քիչ ուշացած, բայց այդ կանխատեսումներն ի վերջո իրականություն դարձան։

Մամիկոնյանն իր կարիերան սկսել էր հարազատ Արտաշատից, որտեղ տարիներ շարունակ օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսը՝ ապահովում էր ընտրությունների ցանկալի արդյունքներ։ Երբ Հովիկ Աբրահամյանի դիրքերն սկսեցին սասանվել, Մամիկոնյանին Արտաշատից տեղափոխեցին մերձակա հարկայիններ, իսկ օրերս ազատել են համակարգից։

Հիշեցնենք, որ նրա եղբայրը՝ Վահան Մամիկոնյանը եւս հարկայինում է, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, անգամ կանոնավոր աշխատանքի չի գնում։ Իհարկե, Վարդան Մամիկոնյանը տեսական հույսեր կարող է ունենալ՝ այլ նշանակման, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ դրա հավանականությունը կախված է միայն «տանիքի» ամրությունից։

Այլ նշանակումներ էլ են արվել ՊԵԿ-ում․ Կոտայքի հարկային տեսչության պետ է նշանակվել Արաբկիրի տեսչության պետ Ռուբեն Սարգիսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգիսյանի ազգականը։ Իսկ Տավուշի հարկայինի պետ Արթուր Խաչատրյանը նշանակվել է Արաբկիրի հարկային տեսչության պետ։ Այստեղ էլ իր ծանրակշիռ լուման ունի նրա բարեկամ Սուրեն Կարայանը՝ էկոնոմիկայի նախարարը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: