ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականցված վերահսկողության արդյունքում Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի «Վանոնա» խանութում (Ա/Ձ Նորայր Թովմասյան) հայտնաբերվել և իրացումից հանվել են մակնշման բացակայությամբ կամ խախտումով, ինչպես նաև ժամկետանց ավելի քան 30 անուն սննդատեսակներ:
Մակնշման բացակայության հիմքով վաճառքից հանվել են թռչնամիս, «Սկումբրիա» տեսակի ձուկ, քաղցրաբլիթ, ձու, կարագ, շոգեխաշած տավարի միս, ինչպես նաև, հայերեն մակնշում չունենալու համար, «Արտֆուդ» ՍՊԸ-ի ներմուծած «Կալվե կլասիկ» մայոնեզը և «Պարտնյոր ընդ» ՍՊԸ-ի ներմուծած բուսասերուցքային մածուկը: Վերահսկողության շրջանակում պարզվել է, որ վաճառակետում իրացվող «Սկումբրիա» տեսակի ձուկը, քաղցրաբլիթը, «Շպիկ» տեսակի հունգարական սալը, ադի բուդի (pop–corn)-ը, «Բրոյլեր» տեսակի թարմ հավը և նոր-զելանդական կարագը ժամկետանց են:
Իրացումից հանվել են նաև մթերքներ, որոնց մակնշման մեջ բացակայել է EAC նշանը, ինչը տեխնիկական կանոնակարգերով պարտադիր պահանջ է ԵԱՏՄ տարածքում իրացվող սննդամթերքի համար. «Բարի Սամարացի» ՍՊԸ-ի արտադրության սալ, «Էլոլա» ՍՊԸ-ի արտադրության պանիր «Չանախ», Ա/Ձ Գուրգեն Աղամյանի կողմից արտադրված սփրեդ «Կազաչկա», «Խաք» ՍՊԸ-ի արտադրության պանիր «Լոռի» և թան «Դասական», հունգարական արտադրության կանաչ ոլոռ «Կոպոլիվա», «ՀԱՆՍ Ֆուդ» ՍՊԸ-ի արտադրության շոգեխաշած տավարի միս, «Հար-Մա եղբայրներ» ՍՊԸ-ի արտադրության խնձորի քացախ, Ա/Ձ Սմբատ Սիմոնյանի կողմից արտադրված քացախաթթու, «Գիգա Գրուպ» ՍՊԸ-ի արտադրության խնձորի քացախ, «Էկո պրոդ» ՍՊԸ-ի արտադրության շերտավոր խմոր և ադի բուդի (pop–corn), Ա/Ձ Դավիթ Վարդանյանի կողմից արտադրված բուլկի, «Միլլկաթ» ՍՊԸ-ի արտադրության սփրեդ «Էլնոր», «Աթենք» ՍՊԸ-ի արտադրության սուջուխ և բաստուրմա «Գանձասար», «Քիդս քլաբ» ՍՊԸ-ի արտադրության հյութ «Մրգային ասորտի» և կաթնային ըմպելիք «Կապուչինո», լատվիական արտադրության «Ինվեստ-ինտե» ՍՊԸ-ի կողմից ներմուծված ձկան պահածո, «էլիզա-Գոհար» ՍՊԸ-ի արտադրության շոգեխաշած տավարի միս, «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի արտադրության «Արտֆուդ» ապրանքանիշի կետչուպ «Պիկնին»:
Տնտեսավարողներին հանձնարարվել է վերացնել մակնշման անհամապատասխանությունները և սննդամթերքի իրացումը կազմակերպել օրենսդրության պահանջներին համապատասխան: