Հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով հօգուտ գործարար միջավայրի կատարելագործվել են հարկման մեխանիզմները. Վախթանգ Միրումյան

Լուրեր

09.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
Բոլորը

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով հօգուտ գործարար միջավայրի կատարելագործվել են հարկման մեխանիզմները: Այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի հարկային ինքնուրույն համակարգի պատմության մեջ առաջին անգամ՝ 2018թ-ի հունվարի 1-ից, կիրառվում է, ինչպես արտահանողներին, այնպես էլ ՀՀ տարածքում գործունեություն իրականացնողներին ԱԱՀ-ի վերադարձի մեխանիզմը. «20 օրվա ընթացքում ՊԵԿ-ն արդեն ստացել է 14 հայտ՝ 1,4 միլիարդ դրամ նշված գումարով, որը, հիմնավորվելու դեպքում, վերադարձվելու է տնտեսվարող սուբյեկտներին՝ նրանց մոտ ձևավորելով շրջանառու միջոցներ»: ՊԵԿ նախագահի տեղակալը հիշեցրել է, որ տարեսկզբից արտադրական նշանակության մեքենաները, սարքավորումները և հումքը Հայաստան են ներմուծվում՝ առանց մաքսային սահմանին ԱԱՀ վճարելու. «Մեկ ամսվա վիճակագրության համաձայն՝ շուրջ 3 միլիարդ դրամ ԱԱՀ-ի գումար մաքսային սահմանին արդեն չի վճարվել: Տարվա կտրվածքով այդ գումարը կկազմի 40-45 միլիարդ դրամ»:

Հարկային օրենսգրքի դրույթներից մեկն էլ ուղղված է ՀՀ-ի միջոցով երրորդ երկրներ արտահանումն ավելի գրավիչ դարձնելուն: Կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրերով, եթե ընկերությունը երրորդ երկրներից Հայաստան է ներմուծում ապրանքներ և արտահանում այլ երկրներ, ապա մաքսային սահմանին ԱԱՀ չի գանձվում:

Անդրադառնալով շահութահարկին առնչվող կարգավորումներին՝ Վախթանգ Միրումյանն առանձնացրել է ամորտիզացիայի հնարավորությունը, որն ուղղված է տնտեսվարող սուբյեկտների կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանը: «Բիզնեսի համար կարևոր քայլ է նաև շահութահարկի կանխավճարների այլընտրանքային համակարգի ներդրումը, երբ տնտեսվարողը ստիպված չէ նախորդ տարվա փաստացի շահութահարկի 25% չափով եռամսյակային կանխավճարներ կատարել, եթե ընթացիկ տարում պակաս շահույթ է ակնկալում»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալը: Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտները արտերկրում կատարված գովազդի, մարքեթինգի կամ կադրերի վերապատրաստման գծով ծախսերն այսուհետ կարող են ամբողջությամբ նվազեցնել՝ առանց որևէ սահմանափակման: «Իսկ ընդհանուր դաշտում գործող անհատ ձեռնարկատերերը 24,4% դրույքաչափով եկամտային հարկի փախորեն վճարելու են 20% շահութահարկ»,-տեղեկացրել է կոմիտեի նախագահի տեղակալը՝ հավելելով, որ օրենսգրքով վերացել է նաև ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների ձեռքբերման դիմաց գումարի գանձման և հետագայում հաշվանցման անհրաժեշտությունը: Իսկ այլ պետություններում հաշվառված թեթև մարդատար ավտոմեքենայով մեր երկիր եկող զբոսաշրջիկն այլևս ճանապարհային հարկ չի մուծում:

ՊԵԿ նախագահի տեղակալի գնահատմամբ՝ բիզնեսին աջակցող այս միջոցառումների արդյունքում պետությունը տնտեսվարողների մոտ շուրջ 80-90 մլրդ դրամ է թողնում. «Սա ընդգծված և երկարաժամկետ ռազմավարություն է՝ տնտեսվարողի մոտ շրջանառու միջոցներ թողնելու նպատակով, որոնք նա կարող է ներդնել բիզնեսի մեջ և ընդլայնել տնտեսական գործունեությունը կամ, օրինակ, ավելի մեծ եկամուտ վճարել վարձու աշխատողներին»:

Վախթանգ Միրումյանն անդրադարձել է նաև հարկային վարչարարության արմատական փոփոխություններին և պարզեցումներին: Մասնավորապես՝ նոր օրենսգրքով տնտեսվարողին հնարավորություն է ընձեռվում ստուգումների ընթացքում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ՝ ազատվելով պատասխանատվության ենթարկվելուց: «Հստակեցվել են ստուգումների գործընթացի կասեցումները, իսկ դրանց հիմքերը ճշգրիտ արտացոլվելու են կասեցման հանձնարարագրերում»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալը՝ տեղեկացնելով, որ ստուգումների որոշ տեսակներ, ինչպիսին է հանդիպակաց ստուգումը, կրճատվել են: Վ. Միրումյանը հայտնել է նաև, որ հարկ վճարողներն ավելի երկար ժամանակ են ստացել՝ ստուգման ակտերի նախագծերի վերաբերյալ առարկություն ներկայացնելու համար: Ընդհանուր առմամբ, ըստ Վախթանգ Միրումյանի, էապես նվազել է հարկային օրենսդրության դրույթները խախտելու համար պատասխանատվությունը: Օրինակ՝ առավելապես ՓՄՁ-ներին առնչվող արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակների համար 1-ին անգամ խախտում կատարելու դեպքում տուգանքի ինստիտուտը փոխարինվել է նախազգուշացմամբ: