Մոսկվան Երևանին ու Բաքվին օգնություն է առաջարկել սահմանազատման հարցում

Լուրեր

25.08.2026 | 14:30
Ինչու էին խուզարկում Լևոն Քոչարյանի տունը և ինչ տարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:21
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեին, Կիևին և Խարկովին․ զոհեր կան
25.08.2026 | 14:13
Հայրապետը պետք ա լինի բոլորինը, ոչ թե Քոչարյանինը, Կարապետյանինը, Սարգսյանին ու իր ԿԳԲ ագենտ եղբորինը․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:05
Իսլամ Մախաչևը հայտնել է՝ քանի մենամարտ է ծրագրում անցկացնել UFC-ում
25.08.2026 | 14:02
Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են հետագա փոխգործակցությունը
25.08.2026 | 14:01
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդման մասին
25.08.2026 | 13:56
Դուք կատարելագործվելու տեղ չունեք, ոնց չունի «Ժիգուլին»․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:47
Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին
25.08.2026 | 13:39
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին
25.08.2026 | 13:28
Թրամփի վարչակազմը մտադիր է չեղարկել մինչև 200,000 օտարերկրյա քաղաքացիների վիզաները, որոնք դիմել են ապաստանի համար
25.08.2026 | 13:27
Քոչարյանի գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սերժ Սարգսյանին, Գագիկ Բեգլարյանին, Անդրանիկ Մարգարյանին, Սամվել Մայրապետյանին և ևս 5 անձի
25.08.2026 | 13:19
Նեոֆաշիզմը այս դահլիճում տեղ չունի․ Խանդանյանը՝ Լիլիթ Գալստյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:19
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 13:15
Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է «Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնից
25.08.2026 | 13:08
Ինչո՞ւ մենակ մնացինք թշնամու հետ, այդ հարցը գուցե Ձե՞զ տաք․ Գալստյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանն առաջարկել է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցը քննարկելիս: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը. փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Կողմերի միջև նախնական համաձայնությամբ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել սահմանազատման՝ դելիմիտացիայի և սահմանանշման՝ դեմարկացիայի մեկնարկին և իրականացմանը», – ասաց դիվանագետը:

Նրա խոսքերով՝ Մոսկվան հանդես կգա որպես հայ-ադրբեջանական հատուկ հանձնաժողովի խորհրդատու, որը կլուծի այդ խնդիրները:

Նախկինում Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել «սահմանները պարզելու համար» Սյունիքի մարզի սահմանամերձ տարածքներից մեկում: Ընդ որում գերատեսչությունը չի նշել, թե կոնկրետ ինչ է քննարկվել:

Սյունիքի մարզի ճանապարհի որոշ հատվածներում անվտանգությունն ապահովում են ռուս սահմանապահները: Ըստ պայմանավորվածությունների ՝ նրանք վերահսկում են երթևեկությունը Գորիս-Դավիթ Բեկ և Գորիս-Կապան ճանապարհների հատվածներում, որոնք անցնում են խնդրահարույց տարածքներով:

Մինչ ռուսական զորակազմի այնտեղ լինելը, կողմերը հստակեցրել են ժամանակավոր մարտական ​​դիրքերի տեղակայման վայրերը: Ինչպես բացատրեց Հայաստանի արտգործնախարարությունը, դա անհրաժեշտ էր Ադրբեջանի հետ սահմանի մի մասի սահմանազատումից հետո, երբ մի շարք տարածքներ, որոնք նախկինում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս էին կազմում, Բաքվի վերահսկողության տակ անցան:

Այս շրջանի բնակավայրերի բնակիչները կարծում են, որ ադրբեջանական բանակի նոր մարտական ​​դիրքերի տեղակայումը սպառնում է նրանց անվտանգությանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող գործընթացները չեն կարող համարվել սահմանազատում և սահմանանշում, դրանք միայն հստակեցնում են սահմանային որոշակի կետերի գտնվելու վայրը:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «սահմանների ճշգրտման» պատրվակով խախտեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել հարավ-արևելյան (Վարդենիսի ուղղությամբ) և հարավային (Սիսիանի ուղղությամբ) սահմանային հատվածներում։

Ի պատասխան՝ ՀՀ զինված ուժերը, «անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար» ադրբեջանական կողմից պահանջեցին անհապաղ լքել տարածքն ու վերադառնալ իրենց ելման դիրքեր: Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում նա հայտարարեց, որ տեղի ունեցածն «իր բնույթով դիվերսիոն անցում է», ինչն «անընդունելի է», բայց «հաշվի առնելով իրադրությունը՝ առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է»: