Հիասթափվածները Քոչարյանի դուռը չեն վազելու, եթե սահմանին վիճակը հարվածի իշխանության վարկանիշին․ Աղասի Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV–ն զրուցել է քաղաքական վերլուծաբան Աղասի Մարգարյանի հետ

-Պարո՛ն Մարգարյան, ադրբեջանցիների կողմից ՀՀ-ի տարածք ներթափանցելն ու չհեռանալը՝ մի պատմություն, որի ավարտը դեռ պարզ չէ, արդյո՞ք զգալիորեն չի նվազեցնելու իշխանության վարկանիշն այս ընտրություններում և ավելացնելու նրա քաղաքական հակառակորդների կշիռը։ Հատկապես, որ որոշ մարդիկ հավատում են քաղաքականությունում «փրկչի գալստյանը», իսկ այդ կերպարով հանդես գալու հավակնությամբ գործիչներ այսօր երևում են։

-Փրկչի սպասելը, կարծես, հատուկ է մեզ։ Այս 20-25 տարիներին մեր հանրության պատկերացումներն այնքան են այլախեղել փրկիչ ձևացողները և «հաղթողները», որ հանրությանը զրկել են սեփական պատասխանատվության գիտակցությունից։ Երբ հանրությունն ինչ-որ փրկչի է սպասում, նշանակում է՝ ուզում է պատասխանատվությունը դնել ինչ-որ մեկի վրա։ Փրկիչներ չեն լինելու, չեն եղել և չկան։ Քարոզչական և քաղաքական պրոցեսի տեսանկյունից՝ խնդիրն այն չէ, թե ինչքանով նմանօրինակ քարոզչությունն ընդունելություն կգտնի հանրության մեջ։ Խնդիրն այն է, որ առկա իրադրությունը կարող է հարվածել իշխանության վարկանիշին, և ես չեմ կարծում, որ գործող իշխանությունից հիասթափվածները միանգամից վազելու են Քոչարյանի դուռը կամ Քոչարյանի մեջ են տեսնելու իրենց քաղաքական նախասիրություններն իրականացնողին։ Ավելին՝ ինձ ցավալի է արձանագրել, որ ավելի մեծ թափ կարող է ստանալ քաղաքական այն ապատիայի տենդենցը, որ արդեն իսկ կա մեր հանրության մեջ։ Սա ինքնին վտանգավոր բան է։

-Լևոն Տեր-Պետրոսյանը, որը գլխավորելու է ՀԱԿ-ի ցուցակը, բացահայտեց իր մարտավարությունը՝ ինչու էր Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին դաշինքի առաջարկ արել, պարզաբանեց՝ որպեսզի թույլ չտա Փաշինյանի վերարտադրվելը և Քոչարյանի վերադարձը։ Ինչո՞ւ չաշխատեց այդ հնարքը։

-Հենց իր բառերով էլ կարող եմ ասել, որովհետև Ռոբերտ Քոչարյանը ոչ մի ընդհանուր բան չունի «պետական շահ» հասկացության հետ և չի էլ ունեցել 1998 թվականից սկսած։ Որովհետև այն, ինչ արվեց այդ տարիներին Հայաստանի հետ, կարծում եմ՝ անդառնալի վնաս հասցվեց․ այն, որ ամեն ինչ տրվեց մեր ռազմավարական դաշնակցին՝ ռազմավարական նշանակության օբյեկտները, ծիծաղելի 100 միլիոն պարտքի դիմաց, դա արդեն իսկ ցուցիչ է, որ պետական շահի գիտակցություն չկա։

-Բայց Տեր-Պետրոսյանն էլ այս առաջարկի համար քննադատվեց՝ նախկին տարիներին հանցագործ էր հայտարարում Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, հիմա ինչպե՞ս կարողացավ նրանց դաշինք կազմելու առաջարկ անել։

-Դա ինքը բացատրեց․ երբ, իր պատկերացմամբ, տեսնում է անվտանգությանը սպառնալիքներ, նա դիմում է, բախում է ցանկացած դուռ։ Գիտեք՝ ես չեմ համարձակվի մեկնաբանել Տեր-Պետրոսյանին և զարմանում եմ այն մարդկանց համարձակության վրա, որոնք որևէ պատկերացում չունենալով, շատ քիչ կարդացած լինելով 90-ականների, մեր պետության ստեղծման, առաջին 10-15 տարիների պատմության մասին՝ ինչ-որ բարձրագոչ հայտարարություններ են անում, մեղադրանքներ են հնչեցնում։ Այնպես չէ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հրեշտակ էր և ամեն ինչ իդեալական էր, բայց մեկ-մեկ կարելի է քննադատել՝ լավ իմանալով, թե ինչ է կատարվել 1997-98 թվականներին՝ հրաժարականից առաջ և հետո։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան