Փաշինյանը Մակրոնի հետ քննարկել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակը

Լուրեր

27.08.2026 | 10:38
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 27-ի դրությամբ
27.08.2026 | 10:26
Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղու ավտոբուսում հրդեհ է բռնկվել
27.08.2026 | 10:19
Դատական նիստերից բացակայություններ և կարգապահական խախտումներ․ երկու դատախազ տույժի է ենթարկվել
27.08.2026 | 10:06
Հայտնի են Չեմպիոնների լիգայի բոլոր մասնակիցները
27.08.2026 | 10:00
Խորհրդարանը քննարկում է ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
27.08.2026 | 09:48
Իրանից հումք կներմուծվի և նավթամթերք կարտադրվի․ Կառավարությունը 675 մլն դրամի արտոնություն կտրամադրի Սուքիասյանների «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ընկերությանը
27.08.2026 | 09:39
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումն օգնել է «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.08.2026 | 08:26
Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը
26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է. ԹԱՐՄԱՑՎԱԾ
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

«Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը:

Ֆրանսիայի նախագահն իր զորակցություն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին մեր երկրի ու հայ ժողովրդի նկատմամբ մշտական ուշադրություն ցուցաբերելու և բարեկամական վերաբերմունք արտահայտելու համար:

Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է հետագայում ևս իր նպաստը բերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին»,- ասվում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն էլ՝ Էմանուել Մակրոնը հիշեցրել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը։

«Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին `այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»,- նշվում է հաղորդագրությունում: