Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Գործող նախագահ Անն Լինդեի հետ

Լուրեր

27.04.2026 | 14:40
Հանրապետության հրապարակում «Գորշ գայլերի» նշանը ցույց տվող օգտատիրոջ լուսանկարը հին է
27.04.2026 | 14:30
Նոր անուններ՝ առաջատարների շարքում․ ովքեր են խոշոր հարկատուները
27.04.2026 | 14:21
Մոսկվայում ձյուն և ուժեղ քամիներ են. ծառեր են տապալվել, չվերթներ չեղարկվել
27.04.2026 | 14:18
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը ձերբակալվել է 
27.04.2026 | 14:13
Ո՛չ Ալեն Սիմոնյանի, ո՛չ այլ պաշտոնյայի խորհրդի կարիքը չունենք. ԽԱՊԿ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 14:04
Մբապեն բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
27.04.2026 | 13:56
63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույք․ ՀՀ-ն կվերականգնի Վայքի 1213,4 քմ շինության նկատմամբ սեփականության իրավունքը
27.04.2026 | 13:50
2025-ին Զինված ուժերում գրանցվել է 35 մահվան դեպք․ ՀՔԱՎ-ը թարմացրել է զեկույցը
27.04.2026 | 13:41
Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել
27.04.2026 | 13:32
ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը հայտարարել է, թե Մոլդովայի և Հայաստանի հազարավոր ՀԿ-ներ, իբր, աշխատում են վարկաբեկել ՌԴ-ի հարաբերությունները
27.04.2026 | 13:30
Աննա Հակոբյանի հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
27.04.2026 | 13:29
Լրագրողի նկատմամբ բռնության 1, իրավունքների խախտումների 29 դեպք է գրանցվել. ԽԱՊԿ-ն ամփոփեց եռամսյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 13:20
Փհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ ՌԴ-ի կողմից կռված հյուսիսկորեացի զինվորների հուշահամալիր
27.04.2026 | 13:14
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
27.04.2026 | 13:08
Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում դարձել է Սերբիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ: Զրույցի առանցքային թեման ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակն էր:

Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է  Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների արդյունքում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը` անթույլատրելի համարելով միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի Հանրապետության ինքիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և ԵԱՀԿ Գործող նախագահը համակարծիք են եղել, որ նմանատիպ գործողությունները լուրջ մարտահրավեր են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը: Այս համատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ԵԱՀԿ մասնակից պետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի գործողությունները, դրանց նախորդած սպառնալիքներն ուղղակիորեն հետևանք են  նախորդ տարի սեպտեմբերի 27-ին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի և դրան հաջորդած շրջանում Ադրբեջանի ծայրաստիճան ագրեսիվ  գործելակերպի հանդեպ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքի:

Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը համատեղ և գործուն ջանքեր գործադրելու ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության, խաղաղության և կայունության պահպանմանն ուղղությամբ: