Դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժմանը

Լուրեր

27.08.2026 | 11:33
Գարեգին Բ կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան
27.08.2026 | 11:22
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Օրենբուրգում և Ուֆայում Ozon-ի պահեստների վրա
27.08.2026 | 11:16
Ձեր սիրելի կաթողիկոսը ինչի՞ ա չորս երեխաների հորը տնից հանում, երեխաներին էլ հետը. Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 11:08
Արթուր Միրանյանը նոր ակումբ ունի
27.08.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
27.08.2026 | 10:57
Զարեհ Սինանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում
27.08.2026 | 10:55
Մահացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Հրաչյա Գասպարյանը
27.08.2026 | 10:45
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել առաջ չընկնել իրադարձություններից կազմակերպությունից ՀՀ-ի դուրս գալու հարցում
27.08.2026 | 10:38
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 27-ի դրությամբ
27.08.2026 | 10:26
Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղու ավտոբուսում հրդեհ է բռնկվել
27.08.2026 | 10:19
Դատական նիստերից բացակայություններ և կարգապահական խախտումներ․ երկու դատախազ տույժի է ենթարկվել
27.08.2026 | 10:06
Հայտնի են Չեմպիոնների լիգայի բոլոր մասնակիցները
27.08.2026 | 10:00
Խորհրդարանը քննարկում է ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
27.08.2026 | 09:48
Իրանից հումք կներմուծվի և նավթամթերք կարտադրվի․ Կառավարությունը 675 մլն դրամի արտոնություն կտրամադրի Սուքիասյանների «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ընկերությանը
27.08.2026 | 09:39
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումն օգնել է «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 13-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, օրակարգի «Ընթացիկ հարցեր» կետի ներքո ԵԱՀԿ-ում ՀՀ պատվիրակության կողմից ներկայացվել է «Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման մասին» վերտառությամբ կետը։

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրել է մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումների կողմից ՀՀ Սյունիքի մարզի ուղղությամբ ներխուժման մասին։ Նա նշեց, որ Հայաստանն այդ գործողությունները դիտարկում է որպես ոտնձգություն իր ինքնիշխան տարածքի հանդեպ, որի նպատակն է Հայաստանի պետական սահմանի երկայնքով լարվածության նոր օջախների ստեղծումը, ինչպես նաև՝ սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումը։

Դեսպան Պապիկյանը տեղեկացրեց նաև, որ ՀՀ կառավարությունն առայժմ փորձում է իրավիճակը հանգուցալուծել խաղաղ ճանապարհով՝ հետագա սրացումից և հնարավոր զոհերից խուսափելու համար։ Միևնույն ժամանակ դեսպան Պապիկյանը շեշտեց, որ Հայաստանը չի հանդուրժի Ադրբեջանի նման սադրիչ գործելաոճը։

Այնուհետև ՀՀ դեսպանը նշեց, որ Ադրբեջանի գործողություններին նախորդել են այդ երկրի նախագահի ռազմատենչ և Սյունիքի մարզի հանդեպ տարածքային պահանջներ պարունակող հայտարարությունները՝ ընդհուպ մինչև ուժի կիրառման սպառնալիքը։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ «Ադրբեջանի սադրիչ գործողությունների ֆոնին այդ երկրում տեղի են ունենալու զորավարժություններ, որոնք անց են կացվում առանց նախապես տեղեկացման և 2011թ․ Վիեննայի փաստաթղթի պահանջների խախտմամբ։ Ադրբեջանի կողմից վերջին տարիների ընթացքում անցկացված զորավարժություններից առնվազն երկուսին հետևել է Արցախի դեմ հարձակումը՝ 2016 և 2020 թվականներին․․․»։

Ամփոփելով խոսքը՝ դեսպան Պապիկյանը կոչ արեց ԵԱՀԿ մասնակից երկրներին համարժեք արձագանքել Ադրբեջանի նման ռազմատենչ գործողություններին՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ կոպիտ խախտումները լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար: