ԱԽ նոր նիստ՝ Սյունիքի հարցով․ Այվազյանի հրատապ զանգը՝ գործադիրի նիստի ժամանակ․ Լուրեր

Լուրեր

25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Սյունիքում՝ սահմանի Սև լճի ուղղությամբ, իրավիճակը մնում է նույնը, էական փոփոխություն չկա։ Փաշինյանը իրավիճակը ճգնաժամ է անվանել և նշել, որ հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն այն դիրքեր, որտեղ գտնվել են մայիսի 10-ի դրությամբ։

Կառավարության նիստը դեռ չավարտված՝ սրահից դուրս է եկել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ ԱԳ նախարարի խոսնակը պարզաբանել է, որ Արա Այվազյանը հեռախոսազանգ ունի կատարելու, բայց չի մանրամասնել, թե ում հետ է խոսելու։

Կեսօրին ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը ժամանել է կառավարության շենք, որտեղ նախատեսված է Անվտանգության խորհրդի նիստ, որի մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Դավթյանը հարցերի չի պատասխանել։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ զինվորական դատախազության կողմից ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ։