Վանեցյանը պիտի ժողովրդի առաջ ասի՝ ինչու դավաճանեց հեղափոխության արժեքները. Արփի Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի շուրջ կան քննարկումներ, սակայն դրանք դեռևս սաղմնային փուլում են: Երբ կհրապարակվեն ցուցակները, պարզ կլինի, թե ովքեր են ընդգրկված և ինչ նոր անուններ կան: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

ՀՀԿ-ն և «Հայրենիք» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես են գալու «Պատիվ ունեմ» դաշինքի ներքո: Եվ հիմա քննադատություններ են հնչում Նիկոլ Փաշինյանի հասցեին, որ ԱԱԾ ղեկավար էր նշանակել մի անձի, ով համագործակցում է Սերժ Սարգսյանի հետ: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Դավոյանը նշեց. «Վանեցյանը, որ Վանեցյան դարձավ Նիկոլ Փաշինյանի և մեր իշխանության շնորհիվ և քննադատում էր նախկին իշխանություններին, հիմա հանդես է գալիս նրանց դիրքերից, և նույնիսկ վերափոխում է իր խոսքերը՝ ասելով, թե չի ասել՝ նախկիններին վերադարձ չի լինելու: Այդ մարդն անընդհատ արդարացումների մեջ է: Ես չգիտեմ, թե նա ինչ ունի առաջարկելու Հայաստանի ժողովրդին, ինչ պետք է ասի, նախևառաջ ինչպես պետք է բացատրի իր ճամբարափոխ լինելու դրվագը, որը շատ կարևոր է իր քաղաքական հետագծի համար:

Վանեցյանը պետք է կանգնի ժողովրդի առաջ ու պատասխանի, թե ինչու դավաճանեց հեղափոխության արժեքներին, և ինչպես եղավ, որ միացավ նրանց, ում քննադատում էր: Այս մարդը պետք է բացատրի, թե ինչ արժեքներ է կրում, եթե իհարկե կրում է որոշակի արժեքներ, և ինչու է դուրս եկել քաղաքական պայքարի: Իսկ «Պատիվ ունեմ» անունը բավականին անհաջող է ընտրված»:

Մանրամասները՝ տեսանյութում: