«Վնգստացող դատավորները» չեն հեռացվել. դատաիրավական ինչ հեղափոխության մասին է խոսում Փաշինյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
Բոլորը

Դատավորների վեթինգի խոստում տված, բայց չիրականացրած Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ արդարադատության ոլորտում իրականացրել են հեղափոխական փոփոխություններ: Սա մի բան է, որը կարող էր անել միայն քրիստոնեական արժեքների վրա հիմնված կառավարությունը, շեշտում է Փաշինյանը և ակնարկում, որ իր ղեկավարած կառավարությունը հենց այդպիսին է:

Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ՝ այս ձեռքբերումը, սակայն, որևէ աղերս չունի դատական համակարգի այն բարեփոխումների հետ, որ նա էր խոստանում: Փաշինյանը հանրությանը խոստացել էր, որ քաղաքացին ամբողջական տեղեկատվություն կունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական ու պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

Ուղիղ տասը օրից լրանում է Փաշինյանի այս հայտարարության երկու տարին, սակայն այդպես էլ չիմացանք, թե քանի դատավոր քաղաքական, խնամիական և այլ կապեր ունի նախկինների հետ, չհրապարակվեց մեկ դատավորի անուն, որը կոռուպցիոն ճանապարհով էր մուտք գործել համակարգ: Այսօր Փաշինյանն արդեն հայտարարում է՝ չեն ձգտել այնպիսի համակարգի ստեղծմանը, որը իշխանությանը «թարս բան» ասողին կկալանավորի:

Իմքայլական պատգամավորը քաղաքական ղեկավարից հետաքրքրվում է՝ ո՞ւր են նախկիններից կախվածության մեջ գտնվող դատավորները, ինչո՞ւ չեն պատժվում և հեռացվում համակարգից: Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի առնչությամբ հարուցված քրեական գործը և շեշտում՝ դատական համակարգն ինքն է պայքարում իր անկախության համար:

Հիշեցնենք՝ օրերս գաղտնալսված ձայնագրություն էր տարածվել համացանցում, որի համաձայն՝ դատավոր Արմեն Բեկթաշյանն ինչ-որ մեկի հետ զրույցում պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իրեն ցուցումներ տալիս քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագնի գործով, որ Աբգարյանին բաց թողնեն:

Անդրիաս Ղուկասյանը, որը ԵԽԽՎ-ի և հեղինակավոր Amnesty International կազմակերպության կողմից Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ճանաչվել էր քաղբանտարկյալ, և մինչ օրս էլ նրա քրգործը կարճված չէ, Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ Հայաստանում դատական համակարգում որևէ իրական բարեփոխում չի եղել: Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում քաղաքացիներին մոլորեցնող ելույթներ է ունենում:

Վերջերս էլ ԱՄՆ պետքարտուղարությունն արձանագրել էր, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանում դատական համակարգը չի բարեփոխվել, քաղաքացիները դատավորներին չեն վստահում, իսկ դատավորների մեծ մասը նախկին իշխանությունների կամակատարներն են: Պետքարտուղարության՝ մարդու իրավունքների 2020 թվականի զեկույցում, մասնավորապես, ասվում էր, որ Հայաստանում դատական համակարգն անկախ և անկողմնակալ չէ, հանրության վստահությունը դատավորների նկատմամբ շարունակում է ընկնել: Արդարադատության ոլորտում մնացել են մեծ թվով պաշտոնյաներ, որոնք ծառայել են նախկին իշխանություններին և կայացրել նրանց համար բացառապես բարենպաստ վճիռներ: Անդրիաս Ղուկասյանն ասում է՝ վեթինգի իրականացումն անխուսափելի է:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին էլ մտահոգում է ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն երկրորդ անգամ հնչող այն պնդումը, որ ՔԿՀ-ներում անմեղ մարդիկ չկան: Իրավապաշտպանը շեշտում է՝ սա անմեղության կանխավարկածի խախտում է և, ի հակառակ վարչապետի պաշտոնակատարի պնդումների, որ ՔԿՀ-ներում բարենպաստ պայմաններ են ստեղծված, հենց երեկ տեղի ունեցած արտակարգ դեպք է ներկայացնում:

Ժաննա Ալեքսանյանը նկատում է՝ թեև Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, որ դատական համակարգը քաղաքական իշխանությունից կախվածություն չունի, ինչպես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, սակայն այդքանով միայն անհնար է համարել, որ  համակարգը բարեփոխված է:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի մատնանշած հեղափոխական փոփությունների ենթարկված դատական համակարգը հեղափոխությունից հետո հասարակական հնչեղություն ունեցող որևէ գործով վճիռ չի կայացրել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան