Չեք տեսնի բիզնեսմեն, որ ասի՝ հարկայինը իրեն «քերում ա». Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:00
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 13:55
Կահույքի ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ
26.08.2026 | 13:51
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
26.08.2026 | 13:46
PFA. Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը
26.08.2026 | 13:37
Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ
26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հեղափոխությունից հետո Հայաստանում ինչ-որ բան ներմուծելու, արտահանելու համար մենաշնորհ ունեցողներ չկան, որևէ մեկի բիզնեսում «փայ մտնողներ»՝ ևս: Այս մասին ԱԺ հատուկ նիստում վստահեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ 4-5 տարի առաջվա մամուլը բացելիս կարելի է տեսնել հրապարակումներ, թե ինչպես է հարկայինն ավելի գումար ուզել տնտեսավարողից: «Դրա անունը դրել էին գերավճար: Օրենսդրությամբ սահմանված հաշվետվությամբ՝ բիզնեսը պետք է 100 դրամ վճարեր, բայց բիզնեսից ուզում էին 150 դրամ, որպեսզի հարկային եկամուտների պլանը կատարեն: 2018-ից հետո բոլորը մոռացել են, որ այդպիսի թեմա երբևէ ՀՀ-ում գոյություն է ունեցել: Դուք այսօր չեք տեսնի մի բիզնես, որ ասի, թե հարկայինն իրեն «քերում է» և ավելի գումարներ է ուզում»,-ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց՝ եթե նույնիսկ այդպիսի դեպքեր լինեն, դրանք բոլորը հետագայում բողոքարկման հանձնաժողովում կլուծվեն:

«Բոլորը մոռացել են, որ ՀՀ-ի տնտեսության 30 տարվա պատմության մեջ ամենաակտուալ թեմաներից մեկը, այսպես ասած, «փայ մտնելու» թեման էր: Դուք 2018-ից հետո լսե՞լ եք, որ որևէ մեկը որևէ բիզնեսի մեջ «փայ մտնի»: Դուք որևէ տեղ լսե՞լ եք, որ որևէ մեկը մտածի՝ իր սեփականությունը կշարունակի՞ իր սեփականությունը մնալ, թե՞ ինչ-որ մեկը կգա ու կասի, որ սեփականության ինչ-որ տոկոսն իրենն է»,-ասաց Փաշինյանն ու հավաստիացրեց, որ հիմա նման դեպք չկա:

2019-ին 43 տոկոսով ավելացվել են պետական բյուջեի եկամուտները՝ դա հարկային դրույքաչափերի և հարկային բեռի նվազեցման պայմաններում: Փաշինյանը խոսեց նաև մենաշնորհներից: «Բոլորը մոռացել են, որ ՀՀ-ում եղել են մարդիկ, որոնք իրավունք են ունեցել կոնկրետ ինչ-որ բան ներմուծելու, մյուսներն իրավունք չեն ունեցել: Այդ թեման չկա: Որևէ մեկը լսե՞լ է , որ 2018-ից հետո մեկը ինչ-որ բան ներմուծելու կամ արտահանելու մենաշնորհ ունի: Չի կարող լինել այդպիսի բան»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ հարկային հավաքագրումների առումով բազմաթիվ բաներ կան, որ երրորդ հանրապետության պատմության ընթացքում տեղի են ունեցել առաջին անգամ: «Նույնիսկ հետպատերազմական և ճգնաժամային այս շրջանում 1 ամսվա հարկային հավաքագրումների բացարձակ ռեկորդ ենք սահմանել: Երրորդ հանրապետության գոյության ողջ ընթացքում չի եղել մի ամիս, որ մեկ ամսվա կտրվածքով 180 մլրդ դրամ հարկային եկամուտ ապահովվի»,-ասաց նա: