Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վերակառուցման լկտիությունը հեռուն գնացող քայլ է․ Eurasianet-ի անդրադարձը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը սկսել է վերակառուցել Շուշիի տաճարը, ինչպես իրենք են ասում՝ համապատասխանեցնելով իր «բնօրինակի» ձևին՝ պնդելով, որ այն հայերն ապօրինաբար փոխել են 1990-ականներին: Սա անցյալ տարի Հայաստանի հետ պատերազմում հաղթելուց հետո Բաքվի բացահայտ մտադրությունն է ի ցույց դնում՝ շահարկելու իրենց վերահսկողության տակ անցած այս տարածքի ժառանգությունը, գրում է Eurasianet-ի հոդվածագիր Ջոշուա Կուչերան։

«Մի քանի շաբաթ շարունակ Սուրբ Ղազանչեցոցը՝ Շուշիի ամենամեծ եկեղեցին, ծածկվել է փայտամածով, իսկ մայիսի 3-ին հայկական աղբյուրները սկսեցին հաղորդել, որ եկեղեցու գմբեթը հանվել է: Հայերի բողոքից հետո, այդ թվում՝ Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունից հետո, Ադրբեջանը խոստովանեց, որ պատրաստվում է փոխել եկեղեցու ձևը:

«Շուշիում լայնածավալ վերակառուցման աշխատանքների շրջանակում վերականգնվում են մզկիթներ, պատմական հուշարձաններ, դամբարանադաշտեր, տուն-թանգարաններ, ինչպես նաև Գազանչի եկեղեցին [Ղազանչեցոցի ադրբեջանական անվանումը]։ Մենք կցանկանայինք նշել, որ այս վերակառուցումն իրականացվում է բնօրինակ ճարտարապետական ոճին համապատասխան՝ Շուշիի պատմական պատկերը վերականգնելու համար»,- ասված էր Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Իսկ թե ինչ «բնօրինակ» ոճ նկատի ունի Բաքուն՝ չի պարզաբանվում»,- ասված է հոդվածում։

Հոդվածագիրը տեղեկացնում  է, որ եկեղեցին կառուցվել է դեռևս 19-րդ դարում՝ նշելով, որ եկեղեցու հարավային մուտքի վերևում գրություն կա, որ շինարարությունը սկսվել է 1868-ին «Համայն Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Երկրորդի և Գևորգ IV պատրիարքի իշխանության օրոք» և ավարտվել է 1887 թվականին։ Եկեղեցու շինարարական աշխատանքների ավարտման պահին Ռուսաստանի մարդահամարի տվյալները ցույց են տալիս, որ Շուշիի բնակչության 57 տոկոսը հայեր էին, իսկ 43 տոկոսը՝ «թաթարներ», ինչպես այդ ժամանակ հայտնի էին ադրբեջանցիները:

«Ադրբեջանական աղբյուրները սկսել են շրջանառել խորհրդային տարիներին եկեղեցու նկարներն ու դրանք համեմատում են Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո՝ 1990-ականներին դրա արտաքին տեսքի հետ։ Նրանք նշում  են, որ հետխորհրդային լուսանկարներում եկեղեցին ձեռք է բերել տարբերակված գմբեթ, որը չուներ ավելի վաղ նկարներում: Չնայած այս պնդումներին, նույնիսկ ավելի վաղ՝ նախախորհրդային շրջանում լուսանկարներում եկեղեցին նմանատիպ տեսք ունեցող գմբեթով է»,- գրում է Eurasianet-ը։

Այնուհետև հոդվածում պատմական անդրադարձ է արվում՝ տեղեկացնելով, որ 1920 թվականին Շուշիի հայերը կոտորվել են ադրբեջանցիների ձեռքով և քաղաքի ողջ հայ բնակչությունը կա՛մ սպանվել է, կա՛մ վտարվել։ Այդ ժամանակ եկեղեցին վնասվել ու կորցրել է իր գմբեթը, և այդպես վնասված ու մերժված մնացել խորհրդային ժամանակահատվածում։ Երբ հայերը 1900-ականներին հաղթեցին պատերազմում իրենց կողմից առաջին շինությունը, որը վերակառուցվել է, եղել է եկեղեցին։ Եվ դա նրանք արել են նշված գմբեթով։

Ամեն դեպքում՝ հասկանալի է, որ Բաքուն ո՛չ հայաստանցիների, ո՛չ էլ միջազգային փորձագետների կողմից ներդրում չի պահանջում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության երկար քննարկված այցը տարածաշրջան դեռ չի գրանցվել, չնայած ՅՈՒՆԵՍԿՕ-ի խոսնակը Eurasianet- ին հաստատել է, որ «առաքելության համար բանակցությունները շարունակվում են»՝ առանց ավել մանրամասներ հաղորդելու:

Հոդվածագիրը նշում է, որ եկեղեցու վերակառուցման լկտիությունն ու Ադրբեջանի իշխանությունների բացահայտ հայտարարությունները՝ փոխել եկեղեցու պատմական տեսքը, այնուամենայնիվ, հեռուն գնացող քայլ է։ Կարելի է ենթադրել, որ նրանք կարող են վերափոխել իրենց վերահսկողության տակ անցած տարածքներն այնպես, ինչպես իրենք են ցանկանում։

«Ակնհայտ է, որ նրանց նպատակն է՝ ջնջել Շուշիից ամեն հայկական բան։ Եվ շատ ցավալի է, որ ո՛չ հայերը, ո՛չ միջազգային հանրությունը, և ո՛չ էլ ռուս խաղաղապահները չեն կարող ազդել Ադրբեջանի գործողությունների վրա»,- Eurasianet-ին ասել է Շուշիի նախկին բնակիչ Արտյոմ Պողոսյանը։

Տաթև Ֆռանգյան