Ոչ մի կերպ թույլ չեն տալիս այդ տարածքներում միջազգային դիտորդական առաքելությունների մուտքը․ Վանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Համացանցում տարածվող լուսանկարներում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին արդեն առանց գմբեթի է: Սա Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից պաշմամշակութային կոթողների ոչնչացման և ձևախեղման հստակ ապացույցն է:

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը «Մշակութային ձևախեղում. ի՞նչ է անում Ադրբեջանը Արցախի օկուպացված տարածքներում» թեմայով առցանց  քննարկման ժամանակ ներկայացրեց ԿԳՄՍՆ դիրքորոշումը՝ դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը և փաստելով, որ Ադրբեջանը շարունակում է հայկական մշակույթը Արցախում ոչնչացնելու հակամարդկային և հակաքաղաքակրթական քաղաքականությունը:

«Միտումնավոր թիրախավորվել են բոլոր վանքերը՝ Ղազանչեցոց եկեղեցին, Կարմիր ժամը, ինչպես նաև արցախյան ազատամարտիկներին նվիրված հուշարձաններն ու խաչքարերը, ձևախեղվում են բնակավայրերի ու հուշարձանների անունները:

Արցախում մինչև 44-օրյա պատերազմը գրանցված էին 4 հազարից ավելի պատմամշակութային հուշարձաններ,որոնցից 1450-ն այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում»,- ասաց ԿԳՄՍՆ ներկայացուցիչը:

Վանյանի խոսքով՝ Ադրբեջանը դիտավորյալ արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր. «Ոչ մի կերպ թույլ չեն տալիս այդ տարածքներում միջազգային դիտորդական առաքելությունների մուտքը»:

Մանրամասները՝ տեսանյութում: