Կրակոցներ Երևանի գիշերային ակումբում. shamshyan.com
Փետրվարի 16-ին՝ ժամը 02։30-ի սահմաններում, Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում գտնվող «Վ.Վ.» կարաոկե գիշերային ակումբում խուլիգանություն է տեղի ունենում, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը կարողացել են ակումբի ներսում վնասազերծել զինված երիտասարդին, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնական բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը Նոր Խարբերդի բնակիչ՝ 28-ամյա Եղիշե Խաչատրյանն է։ Նրա մոտ հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակը հետաքննիչի որոշմամբ առգրավվել է։