Լավրովի այցը ներառելու է նաև ԼՂ խաղաղ գործընթացի վերսկսման վերաբերյալ մեր քննարկումները․Արա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի օրակարգը ներառելու է նաև ԼՂ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման հարցը։ Այսօր ԱԺ նիստում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։

Արա Այվազյանն արձանագրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ցույց է տալիս «վերակենդանացման նշաններ»: Այս մասին ասաց Այվազյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Մինսկի խմբի համանախագահությունը կոչված է ստեղծել համապատասխան միջավայր, որպեսզի հակամարտող կողմերը հանգեն բանակցային կարգավորմանը: Ուրախ եմ արձանագրել, որ Մինսկի խմբի համանախագահությունը, կարծես, ցույց է տալիս իր վերակենդանացման նշանները: Լիահույս ենք, որ կունենանք ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կհետևի, այլ կհամակարգի գործընթացները»,- նշեց նախարարը:

Սերգեյ Բագրատյանը խնդրեց Լավրովին փոխանցել հայկական կողմի անհանգստությունը` Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ, քանի որ ՌԴ-ն եռակողմ հայտարարության երրորդ կողմն է ու միջնորդը։

«Եվ՛ Մինսկի խմբի համանախագահները, և՛ տարբեր երկրների առաջնորդները, և՛ միջազգային մի շարք կազմակերպություններ շատ հստակ արտահայտվել են, որ խնդիրը լուծված չէ։ Վստահ եմ` դուք նաև հետևել եք, որ ադրբեջանական կողմը սկսել է ընդունել այս իրականությունը»,- ասաց Այվազյանը։-

«Պետք է գոհունակությամբ արձանագրենք, որ ռուսական կողմի միջնորդությամբ արդեն 70 ռազմագերիներ ու այլ քաղաքացիական անձինք արդեն ազատ են արձակվել։ Այս հարցը նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է ու նաև դարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների օրակարգային հարց»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը ևս Հայաստանի կոչերին անարձագանք չի մնացել, և միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա արդեն ակնհայտ է։

Մանրամասները՝ տեսանյութում: