Պատրաստվել ենք պատերազմին և դրանով դրդել ենք պատերազմի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

2018 թվականից հետո արդյո՞ք մենք ունեցել ենք հնարավորություն և կարողացել ենք պատշաճ ձևով պատրաստվել պատերազմի: Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին այս հարց ուղղեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

«Ձեր ուղիղ հարցին ուղիղ պատասխանը այո է, բայց ես ուզում եմ, որ մենք  հաշվի առնենք, որ պատերազմին պատրաստվելը ունի նրբություններ, հակառակորդն էլ է հետևում քեզ, ինքը տեսնում է, որ դու գնում ես դեպի մի գիծ, երբ 80-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերի, ինքը հասկանում է, որ դու այդ գիծը անցար, քո պոտենցիալը աճելու է, ինքը հասկանում է, որ ճիշտ տեղը խփելու ժամանակն է, որ դու մնաս 80-ականների զենքի մակարդակի, սա էլ է պատերազմի հրահրում, երբ դու քո բանակը զարգացնում ես, հակառակորդը տեսնում է։ Չես կարող բանակը զարգացնել թաքուն, հակառակորդը տեսնում է, որ սպաների աշխատավարձ է էականորեն բարձրացվում, զինվորների սննդի հարց է լուծվում, ժամկետային զինծառայողների ծնողները, ընտանիքի անդամները ներառվում են բուժսպասարկման պետպատվերում, սա մարտունակության հետ կապված հարց է, ձեռք են բերվում ժամանակակից զինատեսակներ, այդ ՍՈւ-երի հետ կապված պատմությունը դրա տիպիկ օրինակն է…

Նախորդ իշխանությունը ամեն ինչ արել է, որ տեսանելիորեն բանակը փլվի, որ ասեն ինչի՞ էսօր հարձակվենք, վաղը կհարձակվենք, որովհետև մենք ինչքան գնում է զարգանում ենք, իրենք ինչքան գնում է ավելի հետ են գնում»,- նշեց Փաշինյանը:

Նա հրապարակեց, թե իրենց կառավարման օրոք սահմաններում ինժեներական ինչ աշխատանքներ են իրականացվել, ինչ բարելավումներ  են եղել, ինչ զինատեսակներ են ավելացել․

«Այո՛, պատրաստվել ենք պատերազմի և դրանով դրդել ենք պատերազմի, որովհետև հակառակորդը տեսնում է, որ դու աճում ես»,-նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: