Լավրովի այցից շատ վատ հոտ է փչում․ ֆորսմաժորային բաներ կարող են կատարվել․ Միքայել Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.05.2024 | 23:30
ԵԽ-ն Թուրքիային կոչ է անում ազատ արձակել կալանավորված լրագրողներին
07.05.2024 | 23:22
Իրանն ու Ադրբեջանն առաջիկա օրերին Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն
07.05.2024 | 23:10
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 9-ը մարզում
07.05.2024 | 22:59
Ադրբեջանցի պատգամավորները մտահոգված են ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների կապակցությամբ
07.05.2024 | 22:50
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ
07.05.2024 | 22:38
Ստամբուլում մեկ այլ եկեղեցու մզկիթի վերածելը վիրավորում է նրա բնույթը․Հունաստանի ԱԳՆ-ն՝ Թուրքիային
07.05.2024 | 22:27
Երևանի Նորաշեն թաղամասում ավտոբուս է այրվել
07.05.2024 | 22:22
Հայաստանը պատրաստակամ է խորացնել փոխգործակցությունն ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ նրա առանձին անդամ երկրների հետ՝ Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ․ Վահան Կոստանյան
07.05.2024 | 22:12
Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց կքննարկի՞ Պուտինի հետ․ ինչ սպասել վաղվա հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 22:05
Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
07.05.2024 | 21:56
Բաքուն և Սոֆիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր են ստորագրելու․ Բուլղարիայի նախագահն Ադրբեջանում է
07.05.2024 | 21:53
Պայմանագրային զինծառայողի մարմին է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ
07.05.2024 | 21:41
ԱԱՏՄ զգուշացումը՝ երթերի, հավաքների մասնակցելու գործատուների պարտադրանքի տեղեկությունների կապակցությամբ
07.05.2024 | 21:30
Վանեցյանը, Միհրան Պողոսյանը հավաքվեցին, և մարդկանց բողոքը վարկաբեկված է համարվում, ինչո՞ւ ակտիվացան՝ Փաշինյանի թույլ պահին․ Արմեն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 21:27
Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
Բոլորը

Factor TVն զրուցել է Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանի հետ

Պարո՛ն Հայրապետյան, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը գալիս է Երևան, այստեղ կլինի մայիսի 5-ին և 6-ին, իսկ մայիսի 10-ին և 11-ին Բաքվում կլինի։ Հիշեցնեմ՝ օրերս Մակրոնն ու Պուտինն են պայմանավորվել գործընթացը Մինսկի խմբում վերսկսել, առաջիկայում կոնկրետ նախաձեռնությունների մասին հայտարարել։ ՀՀ ղեկավարությունը, հայ ժողովուրդը պե՞տք է Լավրովին կամ Պուտինին հարց ուղղեն՝ ինչո՞ւ թույլ տվեցին Հայաստանի պարտությունը Արցախում, ինչո՞ւ մեր բանակին չտրամադրեցին զենք, որով ուղղակի «կմոխրանային» Արցախի սահմաններին սպառնացող թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը։ Ի՞նչ հարցեր պիտի տրվեն։

-Էլ ի՞նչ հարց տանք՝ ինչու մեզ զենք չտրամադրվեց, այդ զենքերը մեզ տվել էին ռուսները։ Հիշո՞ւմ եք՝ Նիկոլը փոքրիկ տեղեկատվական արտահոսք արեց «Իսկանդերի»՝ 10 տոկոս պայթելու մասով, հետո վախեցավ, պտտեցին, թե սխալ են զեկուցել։ Իսկ թե ինչ հարցեր պետք է տրվեն․․․ հաստատ պիտի հարցնել՝ «Պապադ հա՞յ էր, դու ո՞նց ես Աստծո առաջ կանգնելու», կսպասեի՝ որևէ լրագրող կոշիկը շպրտեր նրա ուղղությամբ, կսպասեի, որ ամբողջ ժողովուրդն այդ օրերին շրջապատեր ԱԳ նախարարությունը, Կառավարությունը, բոյկոտեին մեր լրագրողները նրա ասուլիսը։ Այո՛, ինքը ՌԴ-ի համար հերոս է, ադրբեջանցիները Գաբալայից հեռացրին ռուսներին, հիմա վերադարձան Արցախ։ Մենք որ ուզենայինք Ստեփանակերտի, Մարտակերտի վերջին փշրանքները դուրս հանեինք և ժողովրդին բերեինք Հայաստան, ռուսներն ուղղակի ավտոմատներով կփակեին ճանապարհը, որովհետև այդպիսով առիթ չէին ունենա այնտեղ զորք ունենալու։ Սա ռուս-թուրքական պայմանավորվածություն է, ինչի՞ մասին է խոսքը։

Հիմա էլ միջանցքի մասին է․ ուզում են ասել՝ մենք կարող ենք միջազգային պարտավորություններ ստանձնել, քաղաքակիրթ աշխարհ, ընդունի՛ր մեր իրավունքները, որ մենք կոմունիկացիաներ աշխատեցնենք թեկուզ այս փոքրիկ ճանապարհով, Մետաքսի այս ճանապարհը մեզ տվեք, մենք էլ Զանգեզուրի միջանցքը կարող ենք բացել։ Արևմուտքն էլ ասում է՝ չէ, քեզ չեմ վստահում։ Բնականաբար՝ մեր սիրուն աչքերի և շահերի համար չի, որ ասում է, բայց ես տիկին դեսպանին շնորհակալ եմ, որ գնաց Մեղրի հասավ։ Դա ամենահզոր անվտանգության բարձիկն է, որ դրվեց։ Լավրովը գալիս է այդ բարձիկը պայթեցնելու։ «Սարոյան եղբայրներ» ֆիմում ինչպե՞ս էր ասում՝ «Ամերիկացի զինվորը կգա քեզ համար կռիվ կանի՞», տեսեք՝ մեզ ոնց են քարոզել, ասում է՝ «Չէ, ռուսն այնտեղ կանգնած է»։ Այսպես սերունդներ են մեծացել՝ փչացած մտավորականներ, խեղճ ժողովուրդ, որ այդ մտավորականների ձեռքն են ընկել, նյութապաշտ քաղաքական գործիչներ են, որ գրեթե առանց բացառության ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ են՝ նրանց շահերը սպասարկող։ Մենք շատ ողբերգական վիճակում ենք՝ ՀՀ-ն լինել-չլինելու վտանգի առաջ է կանգնած։

-Արտահերթ խորհրդարանական ընտրություններն արտաքին քաղաքականության իմաստով ինչպիսի՞ փորձաքար են։ Ի՞նչ հարցերի պիտի հստակ պատասխանեն քաղաքական ուժերը։

-Շնորհակալություն, շատ խորքային և տարողունակ հարց եք տալիս։ Նախ՝ մի փոքր թերահավատ եմ, թե ընտրություններ լինելու են։ Ամենայն հավանականությամբ, շատ վատ հոտ է փչում Լավրովի՝ այստեղ գալուց, ֆորսմաժորային բաներ կարող են ՀՀ-ում կատարվել։ Մենք դա տեսել ենք ժամանակին։ Տա՛ Աստված, որ այդպիսի բաներ չկատարվեն, և այս խեղկատակային ընտրությունները լինեն։ Եթե հանկարծ արևմտյան օրինական ճանապարհով՝ դիտորդական վերահսկողություն չեղավ, 100 տոկոսանոց ռուսահպատակ, ռուսական ազդեցության և իրական գործակալների մի խորհրդարան է լինելու։

-Ո՞ւմ եք ակնարկում, ովքե՞ր են այդ դերակատարները։

-Առաջին հերթին՝ իշխանությունը, երկրորդ հերթին՝ պարոն Քոչարյանը, որ իշխանության վերադառնալու հայտ է ներկայացրել, ամբողջությամբ ռուսական գործակալ․․․

-Ինչո՞ւ եք այդպիսի եզրակացության եկել։

-Մարդն ինքն է ասում, ես հո նոր բան չեմ ասում։ Գործակալը նա չի, որ ստորագրություն տվեց և դարձավ ԿԳԲ-ի ագենտ, ես նման փատսաթուղթ չեմ տեսել, չնայած՝ կարող եմ ենթադրել, որ դա էլ պիտի լինի, որովհետև Սովետական Ադրբեջանում որևէ մեկը չէր կարող պաշտոնի անցնել՝ առանց համագործակցելու, բայց մարդու վարած քաղաքականությունն ամբողջությամբ այդ էր։ Իր թշնամի Վրաստանին ՌԴ-ն մի քանի անգամ ավելի մեծ պարտքեր զիջեց, մենք դրա դիմաց ողջ գույքը տվեցինք՝ ոտնձգություններ էին, որ կատարվում էին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան