Ինչո՞ւ էր մայրն իր հետ «տարել» նաև անչափահաս երեխային. երկու ինքնասպանություն, որոնք կարող էին տեղի չունենալ. «Հրապարակ»

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

«Ինքնասպանություն մարդիկ գործում են աշխարհի բոլոր երկրներում։ Բայց եթե աշխարհում դա շատ տարբեր, հնարավոր արագ ու անցավ տաբերակներով են անում, մեզանում նախընտրում են կամուրջներից ցած նետվելով դաժան ինքնասպանության եղանակը։ Բանը հասել է այնտեղ, որ լրջորեն քննարկվում է բարձր կամուրջների տակ մարդ որսացող ցանցեր տեղադրելու հարցը։

Երեկ հերթական ինքնասպանության դեպքն է արձանագրվել՝ այս անգամ Դավիթաշենի կամրջից նետվել է երիտասարդ մայրը՝ 9-ամյա դստեր հետ։ Ողբերգական լուրն առած մարդիկ ցնցված էին, բացատրություններ էին փնտրում, ապշած հարցնում էին․ երեխային ինչո՞ւ է իր հետ «տարել»։ Ավելի ուշ սկսեցին պատճառները որոնել սոցիալական ծանր վիճակի, անձնական չստացված կյանքի (կինն ամուսնալուծված էր), կրոնական ու հոգեկան շեղումների եւ այլ հանգամանքներում։ Հետո արդեն հայտնի դարձավ, որ կինն ու երեխան մի քանի օր անհայտ կորած են եղել։ Ապա տեղեկացանք, որ կինն ԱԻՆ-ի նախկին աշխատակից է, ամուսնալուծությունից հետ ապրել է ծնողների տանը։ Երեխան երկու կողմից էլ տատ ու պապ է ունեցել, որոնք կարող էին խնամել նրան, եթե մայրը որոշել էր հրաժեշտ տալ կյանքին։ Սակայն այս կցկտուր տեղեկությունները բացարձակապես լույս չեն սփռում կատարվածի վրա եւ չեն արդարացնում շրջապատի, հանրային ինստիտուտների անտարբերությունը քաղաքացու, մանավանդ՝ մանկահասակ երեխայի ճակատագրի նկատմամբ։

Եթե մեզանում լիարժեք գործեին դպրոցն ու սոցիալական ծառայությունները, պաշտպանված լինեին երեխաների իրավունքները, եթե հարազատները ոչ թե մխրճվեին մարդու անձնական կյանք, այլ ուշադիր լինեին նրա հոգեվիճակի փոփոխություններին, եթե երեխան չդիտվեր ծնողի սեփականությունը, որի հետ նա ինչպես կուզի, կվարվի, այս ողբերգությունը կարող էր եւ տեղի չունենալ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: