Հնարավորություն ունենք սկսել լայնածավալ պատվաստումները․ կոչ եմ անում շահարկումներին չտրվել․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.02.2026 | 14:35
Շունը հայտնվել է օլիմպիական մրցուղում ու հատել եզրագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 14:26
Արցախում ականի վրա ադրբեջանցի սակրավոր է պայթել
18.02.2026 | 14:15
ՀՀ-ն պետք է բացառի ՌԴ միջնորդությամբ քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց հանձնելու պահանջների կատարումը․ ՀՔԱՎ
18.02.2026 | 14:04
«Միասնական ճակատով հանդես կգանք, որպեսզի կարողանանք պարտության մատնել այս վարչախմբին»․ «Հայաքվեն» քաղաքական հայտ է ներկայացնում
18.02.2026 | 13:55
Ադրբեջանը շարունակում է դեպի Հայաստան և Թուրքիա երկաթուղու կառուցումը
18.02.2026 | 13:47
Գյուլագարակի սեփականության իրավունքն է վերականգնվել 3.86 հա մակերեսով 7 հողամասի նկատմամբ. Դատախազություն
18.02.2026 | 13:45
«Նոա» – «Ազ Ալկմար» խաղի մրցավարները հայտնի են
18.02.2026 | 13:38
Իրանում կրկին հակակառավարական ակցիաներ են տեղի ունեցել
18.02.2026 | 13:32
267 մլն դրամի չափով արգելանք է դրվել Իշխան Սաղաթելյանին, նրա կնոջը և մերձավորներին պատկանող գույքի վրա
18.02.2026 | 13:28
«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է
18.02.2026 | 13:20
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՄԻՊ-ի դիմումը
18.02.2026 | 13:12
Ժնևում վերսկսվել են ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները
18.02.2026 | 13:03
Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը
18.02.2026 | 12:52
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի նկատմամբ
18.02.2026 | 12:43
Ադելիա Պետրոսյանի մարզիչ. Ելույթից առաջ Ադելիան մի քիչ վախեցրեց մեզ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի հատուկ նիստում հայտնեց, որ այսօր տիկնոջ հետ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և կոչ արեց անպայման պատվաստվել:

«Հիմա աշխարհում կա շատ լայն քննարկում և մեծ հավանականություն, որ 2021-ի երկրորդ կեսից կարող է մտցվել կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների ճամփորդելու սահմանափակում»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ Հայաստանում պատվաստանյութի բավականին մեծ պաշար կա, և հնարավորություն ունենք լայնածավալ պատվաստումներ սկսելու:

«Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք հիմա թվերի անկման փուլում ենք, և եթե պատվաստումը ճիշտ կազմակերպենք, կկարողանանք արագ տեմպերով հաղթահարել համավարակը: Միջազգային տուրիստական ընկերությունների համար շատ կարևոր չափանիշ է սահմանված, թե տվյալ երկրում պատվաստումների ի՛նչ մակարդակ է արձանագրվել: Հիմա արդեն Հայաստանի տարբեր վայրերում կարելի է տեսնել զբոսաշրջիկների, և եթե ճիշտ կազմակերպենք պատվաստման ցիկլը, կարող ենք վերադարձնել 2019-ի ծավալները: Եվ շատ կարևոր է, որ հյուրանոցները, հանրային սննդի օբյեկտները, սպասարկման ոլորտի ընկերությունները կազմակերպեն իրենց աշխատողների պատվաստման գործընթացը»,- նշեց Փաշինյանը՝ կոչ անելով պատվաստումների վերաբերյալ շահարկումների չտրվել և քարոզչական «տրյուկներին» չենթարկվել:

Մանրամասները՝ տեսանյութում: