Երևանի ավագանու նիստի ժամանակ ո՞վ էր հոգեբուժական բրիգադ հրավիրել. Զարուհի Փոստանջյանը դիմել է «Շտապօգնության» տնօրենին

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դիմել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանին՝ տեղեկություն ստանալու համար, թե փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ ով էր հոգեբուժական բրիգադ հրավիրել:

 

Հարգելի տիկին Ստեփանյան,

Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.

Լայն հանրությունը տարիներ շարունակ առնչվել է ՀՀԿ-ն ներկայացնող պաշտոնատար անձանց ոչ համարժեք պահվածքին, որը նաև գնահատվել է որպես թմրամոլների վարքագիծ: Երբեմն  ՀՀԿ-ն ներկայացնող պաշտոնատար անձանց մոտ նկարագրվում է նույնիսկ կոկաինային փսիխոզ, որը, ըստ մասնագետների, հաճախ դրսևորվում է կոկաինային պարանոյաի տեսքով: Այս անձանց մոտ կոկաինային կախվածությունը, ըստ իրենց սպասարկող անձնակազմի, առաջացրել է դեմենցիա և զառանցանքներ:

Ելնելով տվյալ իրավիճակից և հաշվի առնելով փետրվարի 13-ին հոգեբուժական բրիգադի աշխատակիցների ներկայությունը Երևանի ավագանու նիստին՝ ոչ միայն հանրության շրջանում են հարցեր առաջացել, այլ նաև՝ մեզ մոտ:

Այսպես, փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ նիստերի դահլիճ են եկել  «Շտապօգնություն» ՓԲԸ-ի հոգեբուժական բրիգադի աշխատակիցները, ովքեր մինչև նիստի ավարտը հերթապահել են դահլիճում: Ո՞րն էր տվյալ հոգեբուժական բրիգադի աշխատակիցների առաքելությունը՝ ո՞վ էր նրանց հրավիրել, ո՞ւմ  համար էին նրանք ժամանել և ինչպիսի՞ բուժօգնություն պետք է տրամադրեին՝ իմ այս հարցադրումներին այդպես էլ պատասխան չի տրամադրվել:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ.

  1. Հոգեբուժական բրիգադի աշխատակիցները հաճա՞խ են նման կանչեր ունենում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրից՝ Բաղրամյան 26 հասցեից:
  2. Հոգեբուժական բրիգադի աշխատակիցները հաճա՞խ են նման կանչեր ունենում Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնից՝ Ազգային ժողովից՝ Բաղրամյան 19 հասցեից:
  3. Հոգեբուժական բրիգադի աշխատակիցները հաճա՞խ են նման կանչեր ունենում Հայաստանի Հանրապետության Կառավարությունից՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեից:
  4. Հոգեբուժական բրիգադի աշխատակիցները հաճա՞խ են նման կանչեր ունենում Երևանի քաղաքապետարանից՝ Արգիշտի 1 հասցեից:
  5. Համաձայն Երևանի քաղաքապետարանում շրջանառվող լուրերի՝ շտապ օգնության հոգեբուժական բրիգադի աշխատակիցները երբեմն կանչի հիման վրա բուժօգնություն են տրամադրում Տարոն Մարգարյանին, Հովհաննես Ավանեսյանին, Գոռ Վարդանյանին, Դավիթ Օհանյանին, Էդմոնդ Կիրակոսյանին, Սերգեյ Մկրտչյանին և Վասպուրակ Մարտիրոսյանին: Ականատեսը լինելով 2018 թվականի փետրվարի 13-ին հոգեբուժական բրիգադի աշխատակիցների այցին քաղաքապետարան ու նրանց հերթապահությանը քաղաքապետարանի նիստերի դահլիճում և նրանց ագրեսիվ վարքագծին, նրանց կողմից բռնություն (այդ թվում՝ սեռական ոտնձգություն) իրականացնելուն՝ լրատվամիջոցների առջև, ուղիղ եթերում՝ առաջացրել է հետևյալ հարցերը.

Ո՞վ էր ներկայացրել Շտապ օգնության կանչը, մասնավորապես՝ ո՞ւմ համար էր այն ներկայացվել՝ Տարոն Մարգարյանի՞, Հովհաննես Ավանեսյանի՞, Գոռ Վարդանյանի՞, Դավիթ Օհանյանի՞, Էդմոնդ Կիրակոսյանի՞, Սերգեյ Մկրտչյանի՞, Վասպուրակ Մարտիրոսյանի՞: