ԱԺ խմբակցությունների արածի ու չարածի մասին՝ ԱԺ մոնիթորինգ ծրագրի ուշագրավ արձանագրումները

Լուրեր

18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

6-րդ գումարման Աժ գործունեության մոնիթորինգի շրջանակներում «Մանդատ» ՀԿ-ն դիտարկել է խորհրդարանում ներկայացված խմբակցությունների գործունեության արդյունավետությունը և այսպիսի ուշագրավ պատկեր արձանագրել:

ՀՀԿ խմբակցություն. 6-րդ գումարման առաջին 2 նստաշրջանի ընթացքում ՀՀԿ-ն հեղինակել է 24 օրենքի նախագիծ: Դրանցից 6-ն ընդգրկված է օրակարգ, 12-ը շրջանառության մեջ է: Ընդունվել է ՀՀԿ-ի հեղինակած 6 օրենքի նախագիծ, ՀՀԿ-ն համահեղինակ է կառավարության ներկայացրած և ընդունված 19 օրենքի նախագծի: Ըստ parliamentmonitoring.am կայքի վիճակագրության՝ 6-րդ գումարման Ազգային ժողովում 2017 թվականի ընթացքում ՀՀԿ խմբակցության ամենաշատ հարց տված (15) և ելույթ ունեցած (13) պատգամավորը Խոսրով Հարությունյանն է: Ամենաշատը՝ 257 անգամ, կողմ է քվեարկել Ավետ Սարգսյանը, ամենաքիչ կողմ քվեարկածը Սեյրան Սարոյանն է (95): Ամենաշատ դեմ՝ 6 անգամ, քվեարկել է ՀՀԿ 9 պատգամավոր: Ձեռնպահ՝ 1 անգամ, քվեարկել է 4 պատգամավոր: Ամենաշատը բացակայել է Սամվել Ֆարմանյանը (119): Նստաշրջանի ընթացքում ամենաշատ կողմ քվեարկածների տասնյակը կազմված է միայն ՀՀԿ-ականներից: Ամենաշատ դեմ, ձեռնպահ քվեարկածների տասնյակներում հանրապետականներ չկան: Ամենաշատ բացակայածների տասնյակում ՀՀԿ-ից 4-ն են՝ Սամվել Ֆարմանյան, Հերմինե Նաղդալյան, Արմեն Աշոտյան, Արփինե Հովհաննիսյան: Խոսրով Հարությունյանն ու Արաիկ Հովհաննիսյանը եզրափակում են նստաշրջանի ընթացքում ամենաշատ հարց տված, Էդուարդ Շարմազանովն ու Հրայր Թովմասյանն էլ՝ ամենաշատ ելույթ ունեցած պատգամավորների տասնյակները:

«Ծառուկյան» խմբակցություն. 6-րդ գումարման առաջին 2 նստաշրջանի ընթացքում «Ծառուկյան» խմբակցությունը հեղինակել է 15 օրենսդրական նախաձեռնություն: Դրանցից 2-ն ընդունվել է, 2-ի ընդգրկումը օրակարգ՝ մերժվել: Խմբակցության 2 նախագիծ նստաշրջանի օրակարգում է, 9-ը՝ շրջանառության մեջ: Ըստ parliamentmonitoring.am կայքի վիճակագրության՝ 6-րդ գումարման Ազգային ժողովում 2017 թվականի ընթացքում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից ամենաշատը հարց տվել է Սերգեյ Բագրատյանը (46), ամենաշատը ելույթ է ունեցել Միքայել Մելքումյանը (38): Ամենաշատ կողմ քվեարկած պատգամավորը Կարինե Պողոսյանն է (198), դեմ քվեարկածը՝ Վահե Էնֆիաջյանը (29), ձեռնպահ՝ Վահան Կարապետյանը (12): Գագիկ Ծառուկյանը գլխավորում է ամենաշատ բացակայած պատգամավորների տասնյակը: Այս տասնյակում է «Ծառուկյան» խմբակցության ևս 2 պատգամավոր: Ամենաշատ ձեռնպահ քվեարկածների տասնյակն ամբողջությամբ կազմված է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից: Ամենաշատ հարց տված պատգամավորների տասնյակում են Բագրատ Սարգսյանը, Միքայել Մելքումյանը, Վարդան Բոստանջյանը և Նաիրա Զոհրաբյանը: Նստաշրջանի ընթացքում ամենաշատ ելույթ ունեցածների տասնյակը գլխավորում է Միքայել Մելքումյանը:

«Ելք» խմբակցություն. 6-րդ գումարման առաջին 2 նստաշրջանի ընթացքում «Ելք» խմբակցությունը հեղինակել է 11 օրենսդրական նախագիծ: Դրանցից 4-ն ընդգրկված է նստաշրջանի օրակարգ, 4-ը շրջանառության մեջ է: Խմբակցության 1 նախագիծ չի ընդունվել, 2-ի ընդգրկումը օրակարգ մերժվել է: Ըստ parliamentmonitoring.am կայքի վիճակագրության՝ 6-րդ գումարման Ազգային ժողովում 2017 թվականի ընթացքում «Ելք» խմբակցության ամենաշատ կողմ քվեարկած պատգա- մավորը Նիկոլ Փաշինյանն է (160): Ամենաշատը դեմ է քվեարկել Լենա Նազարյանը (56), նա գլխավորում է նստաշրջանի՝ ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորների տասնյակը, որտեղ 8-ը «Ելք»-ի անդամ են: Այս տանյակում «Ելք»-ից ընդգրկված չէ միայն Էդմոն Մարուքյանը. նա խմբակցության ամենաշատ բացակայած պատգամավորն է (123): Արտակ Զեյնալյանը խմբակցության ամենաշատ հարց տված (61) և ելույթ ունեցած (33) պատգամավորն է: Նա գլխավորում է խորհրդարանի ամենաշատ հարց տված ու ելույթ ունեցած պատգամավորների տասնյակը: «Ելք»-ից այս տասնյակում են նաև Մանել Թանդիլյանը, Նիկոլ Փաշինյանը և Գևորգ Գեորգիսյանը: Նրանք ընդգրկված են նաև ամենաշատ ելույթ ունեցած պատգամավորների տասնյակում:

ՀՅԴ խմբակցություն. 6-րդ գումարման առաջին 2 նստաշրջանի ընթացքում ՀՅԴ-ն հեղինակել է 4 օրենքի նախագիծ, 1-ը՝ ՀՀԿ-ի հետ միասին: Ըստ parliamentmonitoring.am կայքի վիճակագրության՝ 6-րդ գումարման Ազգային ժողովում 2017 թվականի ընթացքում ՀՅԴ խմբակցության ամենաշատ հարց տված (5) և ելույթ ունեցած (4) պատգամավորը Արմենուհի Կյուրեղյանն է: Ամենաշատը կողմ (237) քվեարկել են Ռոմիկ Մանուկյան ու Անդրանիկ Կարապետյանն, վերջինը նաև ամենաշատ դեմ (3) քվեարկած պատգամավորն է: ՀՅԴ խմբակցության 7 պատգամավորից 6-ը 3 անգամ քվեարկել է ձեռնպահ: Ամենաշատը բացակայել է Արմեն Ռուստամյանը (95): Նստաշրջանի ընթացքում ամենաշատ կողմ, դեմ, ձեռնպահ քվեարկածների, հարց տված և ելույթ ունեցած պատգամավորների տասնյակներում ՀՅԴ պատգամավոր չկա: