Առաջարկում ենք ռազմարդյունաբերության համալիրին կից ստեղծել գիտական կենտրոն․ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ռազմարդյունաբերական համալիրին կից ստեղծել գիտական կենտրոն, որտեղ երկրորդ և երրորդ մակարդակի ուսումնառություն անցնելու ցանկություն հայտնած անձանց կտրվի տարկետում՝ զինվորական ծառայության զորակոչից:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, սակայն, ստացավ բացասական եզրակացություն:

«Նախագծով առաջարկվում է ստեղծել ռազմարդյունաբերության համալիրին կից գործող գիտական կենտրոն, որը ՀՀ-ում հավատարմագրված բուհերի հետ համատեղ կիրականացնի գիտահետազոտական ծրագրեր՝ ելնելով պետության կարիքներից: Եվ սրա համար նախատեսում ենք նաև տարկետման հնարավորություն: Այսինքն՝ այն քաղաքացիները, որոնք կընդունվեն բուհ և ի սկզբանե կկնքեն համապատասխան պայմանագիրը, որ համաձայն են հետո իրենց ողջ գիտական ներուժն օգտագործել բանակի համար, կստանան տարկետման իրավուքն: Այդ անձինք բակալավրիատը կսորովեն իրենց բուհում, իսկ երկրորդ և երրորդ մակարդակի ուսումնառությունը կանցնեն համապատասխան հաստատությունում՝ ռազմարդյունաբերության համալիրին կից ստեղծված, որտեղ իրենց գիտական աշխատանքները կլինեն ոչ թե վերացական բաներ, այլ կոնկրետ բանակին կամ պետական այլ մարմիններին անհրաժեշտ»,- ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ու վստահեցրեց, որ առաջարկում են ստեղծել հարթակ, որտեղ ողջ գիտական ներուժը կծառայի բանակի և պետության շահերին:

Այսպիսով՝ նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի պահանջներից ելնելով՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնում բարձրագույն կրթության երկրորդ կամ երրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառությունն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիներին, որոնց հետ կնքվում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր:

Մանրամասները՝ տեսանյութում: