Հայաստանը ՌԴ-ից ձեռք է բերելու 1 մլն դոզա պատվաստանյութ. կա պայմանավորվածություն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով պատվաստանյութերի թեմայով հերթական շահարկմանը, թե Հայաստանը պատվաստանյութ է բերել, որի պիտանելիության ժամկետը լրանում է 1 ամսից, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ աշխարհում բոլոր հիվանդությունների դեմ պատվաստանյութերը ունեն պիտանելիության ժամկետ: Առավել ևս նոր թողարկված պատվաստանյութերը ունեն պիտանելիության կարճ ժամկետ:

«Մենք պետական միջոցներ ենք օգտագործում այդ պատվաստանյութերը բերելու համար: Պատկերացրեք, որ ստացվի իրավիճակ, որ ձեռք բերենք պատվաստանյութերը մեծ քանակով: Օրինակ՝ ՌԴ-ի հետ պայմանավորվածություն ունենք, որ 1 մլն դոզա պատվաստանյութ ենք ձեռք բերելու, նաև մյուս գործընկերներից շատ մեծ քանակներով պատվաստանյութ ենք ստանալու: Պատկերացրեք՝ բերենք այդ ամեն ինչը, պետական ահռելի միջոցները ծախսենք, ու վերջում պարզվի, որ մենք սկզբունքորեն չենք պատվաստվում: Կստացվի շատ վատ բան, կրկնակի, եռակի վատ էֆեկտ: Այնպես որ այդ շահարկումներին չպետք է ուշադրություն դարձնել: Ամեն ինչ ունի իր պիտանելիության ժամկետը: Բնականաբար, քաղաքացիները կպատվաստվեն միայն պիտանելիության ժամկետի մեջ գտնվող պատվաստանյութերով»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: