Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն Աֆրինի ռազմագործողությունը

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին կհանդիպի ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթթիսի հետ։ Թուրքական «Ahaber.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների համաժողովի շրջանակներում. փոխանցում է EH-ն:

Համաժողովին մասնակցելու նպատակով ՆԱՏՕ-ի կենտրոնակայան մեկնած Ջանիքլին նախ և առաջ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Նախատեսված են նրա առանձնազրույցները ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի պաշտպանության նախարարների հետ, թուրք նախարարը կմասնակցի նաև միջուկային ծրագրավորման խմբի պաշտպանության նախարարների նիստին։

ԱՄՆ պաշտպանության նախարար Մաթթիասի և թուրք նախարար Ջանիքլիի հանդիպումը կկայանա թուրքական ժամանակով ժամը 20։00-ին։ Հանդիպման ժամանակ կքննարկվեն թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող Աֆրինի ռազմագործողությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային այլ խնդիրներ։

Ջանիքլին նաև մասնակցել է Հռոմում կազմակերպված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստին։

Նիստին ներկա է եղել նաև ամերիկացի նախարար Մաթթիասը։ Թուրք նախարարը ներկաներին տեղեկություններ է հատնել «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության նպատակի ու ընթացքի վերաբերյալ։