Հայաստանը ներկայացված է օրգանական սննդի առաջատար «BIOFACH» ցուցահանդեսում

Լուրեր

15.06.2026 | 17:00
ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է Կիև-Պեչորյան մայրավանքին հասված հարվածը․ Կիևը պնդում է՝ ռուսական ԱԹՍ է հարվածել
15.06.2026 | 16:52
«Ինձ ասել են՝ վարչապետին փոխանցեք, որ այս ամենի նպատակը Ձեր դեմ գործ կարելն է». Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 16:43
Էլինա Ավանեսյան․ «Որոշ հաղթանակներ ավելի մեծ նշանակություն ունեն, քան մյուսները»․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
15.06.2026 | 16:32
ԿԿՀ-ն գնահատել է Դիլիջանի «արու» համայնքապետի վարքագիծը
15.06.2026 | 16:23
Ծաղկաձորի ճոպանուղու 36.4 մլրդ դրամ արժեքով հողամասի նկատմամբ ՀԱՕԿ-ի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր է ճանաչվել
15.06.2026 | 16:17
Իրանը համաձայնել է Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չգանձել միայն 60 օր
15.06.2026 | 16:15
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
15.06.2026 | 16:09
Հայտնի են Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները ԵԱ-ի որակավորման փուլում
15.06.2026 | 16:01
Երևանը «սխալ կգործի», եթե հույսը դնի «Արևմուտքի օգնության» վրա․ Նարիշկին
15.06.2026 | 15:55
Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում սոցցանցերը կարգելվեն 16 տարեկանից փոքրերի համար
15.06.2026 | 15:46
Բելառուսի քաղաքացի, իրավապաշտպան Վիկտոր Կլիմուսն ազատ է արձակվել
15.06.2026 | 15:37
ՀՀ-ն և ԵՄ-ն կշարունակեն աշխատանքը տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ
15.06.2026 | 15:32
Փաշինյանն Աննա Հակոբյանին գործուղում է Նյու Յորք
15.06.2026 | 15:26
Դեղնավուն ջուրը ողողել է Կապանի փողոցները․ ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 15:15
Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից
Բոլորը

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի աջակցությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ հայկական 10 արտադրող ընկերություններ փետրվարի 14-17-ը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում ցուցադրում են իրենց օրգանական ապրանքատեսակները ամենամյա «BIOFACH» օրգանական սննդի միջազգային առաջատար ցուցահանդեսում: Եվս 10-ը մեկնում է որպես այցելու։ Աջակից կառույցների ցանկում են նաև Հայաստանի զարգացման հիմնադրամը` մարկետինգային և կազմակերպչական աշխատանքների, և ՓՄՁ ԶԱԿ-ը՝ գործարար կապերի հաստատման օժանդակությամբ:

 

Հայկական օրգանական սերտիֆիկացված արտադրանքը միջազգային ցուցահանդեսում ներկայացնում են խոտաբույսերից ու հատապտուղներից թեյեր, մրգերի կորիզներից ստացված յուղեր, չրեր, հյութեր, մեղր, հաճար և պարարտանյութ արտադրող ընկերություններ մեկ միասնական «Օրգանական Հայաստան» տաղավարում:

 

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հաջողություն է մաղթել հայ արտադրողներին.  «Եվրոպական միությունը հավատում է գյուղատնտեսության և առավել ևս օրգանական գյուղատնտեսության  զարգացմանը Հայաստանում:  Կարծում ենք, որ  գյուղատնտեսությունը պետք է հանդես գա որպես Հայաստանի զարգացման շարժիչներից մեկը: Աշխատող բնակչության ավելի քան 30%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ Հայաստանի գյուղական համայնքներում: ԵՄ-ն աջակցել է գյուղական համայնքների մրցունակության բարձրացմանը, գյուղատնտեսական ենթակառուցվածքների արդիականացմանը և տնտեսական գործունեության դիվերսիֆիկացմանը: 

 

ԵՄ-ֆինասավորմամբ իրականցվող ՕԳԱՆ ծրագրի շնորհիվ հատկապես ավելացել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերների թիվը, արժեշղթաների միջև հիմնվել է կապեր և բարձրացել  է ոլորտի մասին իրազեկվածության մակարդակը: Ի լրումն՝ ԵՄ-ն Հայաստանում  օրգանական գյուղատնտեսության ոլորտում ներդրում է կատարում ոչ միայն բնակչության սննդամթերքի անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, այլ նաև  որպես առողջ ապրելակերպի ռազմավարության բաղկացուցիչ մաս, ինչը համահունչ է առողջ ապրելակերպին ուղղված կառավարության քաղաքականությանը»:

 

«ՕԳԱՆ ծրագիրը հայ ֆերմերներին և արտադրողներին աջակցում է օրգանական արտադրանքի ծավալի մեծացման և արտահանման շուկաներում, հատկապես Եվրոպայում գործարար կապեր հաստատելու գործում։ Անցած տարվա մասնակցությունը շատ արդյունավետ էր. ցուցահանդեսից հետո բուսական յուղեր և հատապտուղների չոր էքստրակտներ արտադրող ընկերությունը կրկնապատկել է արտահանման ծավալները։ Մենք հույս ունենք, որ «BIOFACH»-ում հաջողությունը կոգեշնչի մյուսներին անցնելու բարձրարժեք օրգանական ապրանքների արտադրության և Հայաստանում ձևավորելու կայուն գյուղատնտեսութուն»,- նշել է ՕԳԱՆ ծրագրի խմբի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ օրգանական գյուղատնտեսության զարգացումը Գյուղատնտեսության նախարարության առաջնահերթ ուղղություններից է, ուստի իրականացվում են բազմաթիվ ծրագրեր` ուղղված  օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողներին տեխնիկական, ֆինանսական և խորհրդատվական աջակցություն տրամադրելուն, իրազեկման մակարդակի բարձրացմանը, օրենսդրական բարեփոխումներին, կրթական ծրագրերին,  ինչպես նաև տեղական և միջազգային հարթակներում ներկայացնելուն:

 

«Մասնակցությունը նման հեղինակավոր ցուցահանդեսին ևս մեկ հնարավորություն է հայկական օրգանական գյուղմթերքը ներկայացնելու համար։  Նման ցուցահանդեսներին մասնակցությունը նաև կարևորվում է նրանով, որ հայ արտադրողները կարող են ծանոթանալ միջազգային փորձին,  ոլորտի նորարարություններին և զարգացումներին։ Գյուղատնտեսության նախարարության կողմից այժմ մշակվում է նոր ծրագիր՝ Կանաչ գյուղատնտեսություն, որի հիմնական թիրախը կլինի օրգանական գյուղատնտեսությունը և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։ Մենք վստահ ենք, որ օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում ունի մեծ ներուժ, և կանենք հնարավորն այն ճիշտ օգտագործելու համար»,- նշել է ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը։

 

«Հայկական օրգանական սննդամթերքը դեռևս մեծ ծավալների չի հասնում, սակայն կառավարությունն ամեն կերպ խթանում է այն։ Եվրոպական ցուցահանդեսին մասնակցությունը մեր արտադրողների համար բարձրորակ արտադրանքով միջազգային ասպարեզում մրցակցելու և նոր պատվերների հնարավորություն է»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
 

 

«ԲԻՈՖԱԽ» օրգանական սննդամթերքի ցուցահանդեսի աշխարհագրությունն ընդգրկում է գլոբալ 7 տնտեսական տարածաշրջաններ։ Էքսպոյին այս տարի 129 երկրից 2,790 ընկերություն է մասնակցում։ Այնտեղ տարեկան ավելի քան 51 000 այցելուներ, դիստրիբյուտորներ, խոշոր գնորդներ ծանոթանում են օրգանական սննդի արտադրության ոլորտի զարգացումներին, գործարար կապեր հաստատում և պայմանագրեր կնքում։